AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Լաբորատոր սարքերի սպասարկման ճարտարագետ

ՊԱՇՏՈՆ՝ Լաբորատոր սարքերի սպասարկման ճարտարագետ

 

ԴՐՈւՅՔ՝  Լրիվ դրույք

 

ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ՝ Երկարաժամկետ

 

ՍԿԻԶԲ՝ Անմիջապես

 

ՎԱՅՐ՝ Կոտայքի մարզ, գ. Նոր Գյուղ (տեղափոխումն իրականացվում է ընկերության կողմից)

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝  «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու մասնագետի՝ լաբորատոր սարքերի սպասարկման ճարտարագետի թափուր պաշտոնում աշխատելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝

 

  • Կատարել սարքերի տեղադրման, միացման, կարգաբերման, չափագրման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ
  • Կապ հաստատել  ետերաշխիքային սպասարկումն ապահովող կազմակերպության հետ՝ ապահովելու սարքերի հետագա անխափան և արդյունավետ աշխատանքը
  • Նախօրոք հաստատված ժամանակացույցի համաձայն կատարել ստուգումներ՝ լաբորատոր սարքերի տեխնիկական վիճակի մասին և զեկուցել /գրավոր/ ղեկավարությանը
  • Կատարել սարքերի չափագրման վկայականների ստացման հետ կապված աշխատանքները, իրականացնել սարքերի փորձաքննությունը, տվյալների ձևակերպումը և վկայականների տեղադրումը սարքերի վրա
  • Ապահովել սարքերի հետ կապված համակարգիչների անխափան աշխատանքը
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել լաբորատոր սարքերի ծրագրային ապահովումը
  • Ներկայացնել գրավոր հաշվետություն՝ համաձայն հաստատված ժամանակացույցի, սարքերի ընթացիկ վիճակի վերաբերյալ

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄՆԵՐ՝

 

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Համակարգչին ազատ տիրապետելու հմտություններ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Լավատեսություն և շփվելու ունակություն
  • Սուղ ժամկետներով աշխատելու ունակություն
  • Մանրամասների նկատմամբ խիստ ուշադրություն

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝

 

Աշխատավարձի չափը կքննարկվի հարցազրույցի ընթացքում:

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳ՝

 

Համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլ.հասցեին՝ info@fdalab.am, նամակի վերնագիր  (subject)  դաշտում նշելով «Լաբորատոր սարքերի սպասարկման ճարտարագետ»:

 

ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 15/11/2018

 

Ընկերությունը կապ կհաստատի միայն այն թեկնածուների հետ, որոնք կընտրվեն հարցազրույցի փուլի համար:

 

Մենք հարգում և երաշխավորում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը:

 

 


Ուղարկել ռեզյումե
Անուն*
Ազգանուն*
Հաղորդագրություն*
Կցեք ռեզյումե, միայն doc, docx, pdf ֆորմատների և <500 կբ

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB