AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Հավատարմագրում

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ՀՀ-ում առաջինն է, որն ունի միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրում՝ տրված ANSI-ASQ National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից:

 

Միջազգային հավատարմագրումը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ներկայացնել հայկական լաբորատորիայի կողմից տրված արժանահավատ տվյալներ:

 

Այս հավատարմագրումը երաշխիք է հայ արտադրողների/արտահանողների համար, քանի որ, ունենալով իրենց արտադրանքի միջազգային չափանիշներին համապատասխան փորձարկման հաշվետվությունը, նրանք կարող են վստահ դուրս գալ միջազգային շուկա: 

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքները (հավատարմագրման ոլորտի շրջանակներում) ճանաչելի են բոլոր մայրցամաքներում:

 

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան հավատարմագրված է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՍՏ/ԻՍՕ ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին համապատասխան:

 

Լաբորատորիան իրավասու է իրականացնել աշխատանքներ՝ թե´ ՀՀ, և թե´ Մաքսային Միության Տեխնիկական Կանոնակարգերով հավատարմագրված համապատասխան  ոլորտների շրջանակներում:

 

Հավատրմագրման գրանացհամարն է՝ № 050/T-065:

 

 

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան համապատասխանում է ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշմամբ համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար սահմանված չափանիշներին և նշանակված է որպես փորձարկում իրականացնող համապատասխանության գնահատման մարմին՝ ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների Նախարարության կողմից, ինչպես նաև իրավասու է տրամադրել Պետական Գրանցման Վկայական:

 

 

   

 

   

 

 


Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB