AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Պատմություն

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ի սկզբանե նախագծվել և կառուցվել է GLP (Good Laboratory Practice-Պատշաճ Լաբորատոր Գործունեություն) և ISO/IEC 17025 միջազգային ստանդարտներին համապատասխան: Լաբորատոր համալիրն իրենից ներկայացնում է հինգ հարկանի շինություն 3662քմ հողատարածքի վրա, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ:


Լաբորատոր համալիրը ներառում է չորս տարբեր բաժիններ մեկ տանիքի տակ՝

 


Այս բաժիններից յուրաքանչյուրը հագեցած է արդի, գերհզոր և ավտոմատացված սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել նմուշի արագ, հուսալի և ճշգրիտ փորձարկում: Լաբորատորիայի սարքավորումների ամբողջական պատկերը կարող եք տեսնել այստեղ

Լաբորատորիան բաց է բոլոր նրանց համար, ովքեր ողջունում և խրախուսում են բացառապես մաքուր, անվտանգ և ճիշտ փորձարկում անցած սննդի, ծխախոտի և դեղորայքի օգտագործումը:

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան համապատասխանում է փորձարկման լաբորատորիաների ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներին և հավատարմագրված է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից՝ համաձայն ՀՀ հավատարմագրման մասին օրենքի` Հավատարմագրման վկայագիր № 050/T- 065:

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան գրանցված է Մաքսային միության հավաստագրման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական գրանցամատյանում: http://www.eurasiancommission.org/ru/docs/Pages/IL_OS.aspx

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից նշանակված է որպես փորձարկում իրականացնող համապատասխանության գնահատման մարմին և իրավասու է տրամադրել Պետական Գրանցման Վկայական:

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ունի նաև միջազգային հավատարմագրում՝ տրված ANSI-ASQ National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից:

 


Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB