AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկումների բաժին

 

ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈւԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈւՄՆԵՐԻ ԲԱԺԻՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈւՄ Է
  • դեղահումքի լաբորատոր փորձարկումներ` համաձայն ամերիկյան, բրիտանական, եվրոպական, ճապոնական դեղագրքային մեթոդների (USP, BP, Eu.Ph, JP)
  • տարբեր դեղաձևերի լաբորատոր փորձարկումներ՝ պատվիրատուի կողմից ներկայացված չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի (ՉՏՓ), ուղեկցող հավաստագրերի և լաբորատորիայի կողմից մշակված և վավերացված մեթոդների հիման վրա
  • դեղերի կենսահամարժեքության, ինչպես նաև ֆարմակոկինետիկ հետազոտություններ
  • նոր և գոյություն ունեցող  անալիտիկ մեթոդների մշակում և հետագա վավերացում (կատարվում է լաբորատորիայում առկա սարքավորումների բազայի հիման վրա):
ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈւԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈւՄՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈւՄ Է
  • մշակված և վավերացված մեթոդի ամբողջական հաշվետվություն, վավերացման նախագիծ, վավերացման առաջարկ
  • նոր ՉՏՓ-ի ձևակերպում՝ ըստ դեղագրքային հոդվածների (BP, USP, JP)
  • բոլոր փաստաթղթերը կարող են տրամադրվել 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):
ԲԱԺԻՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐՈՎ
  • HPLC Knauer, Գերմանիա - բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրեր
  • 450-GC-MS Bruker, ԱՄՆ - գազային քրոմատագիր-մասս սպեկտրաչափ
  • 450-GC Bruker, ԱՄՆ - գազային քրոմատագիր
  • ICS -900 / 1100 Dionex, ԱՄՆ - իոնային քրոմատագիր
  • AAS 7000 Shimadzu, Ճապոնիա - ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ
  • Spectro UV meter MRC, Իսրայել - ՈւՄ սպեկտրաչափ:
ԲԱԺԻՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐՈՎ
  • P8000 A Kruss Optronic, Գերմանիա - պոլյարիմետր
  • Semi-Micro Osmometer K-7400 Knauer, Գերմանիա - օսմոմետր
  • - 86OC freezers MRC, Իսրայել - սառցարաններ
  • Analytical balances MRC, Իսրայել - անալիտիկ կշեռքներ (D=0,1 մգ, D=0,01մգ)
  • Centrifuges MRC Իսրայել - ցենտրիֆուգներ (6000 պտ/ր, 16.000 պտ/ր)
  • MSF MRC, Իսրայել - մուֆելային վառարան
  • Sotax, Շվեյցարիա - մաշվելիության որոշման սարք
  • Sotax, Շվեյցարիա - տրոհելիության որոշման սարք
  • Sotax, Շվեյցարիա - լուծելիության որոշման սարք
  • pH-meter MRC, Իսրայել - pH-մետրեր
  • Vortex MRC, Իսրայել - խառնիչներ
  • Ultrasonic bath MRC, Իսրայել - ուլտրաձայնային բաղնիքներ
  • Millipore, Ֆրանսիա - ջրի դեիոնիզատոր
  • MRC, Իսրայել - վակուումային չորացուցիչ
  • MRC, Իսրայել - մագնիսական խառնիչներ` տաքացման ռեժիմով
  • MRC, Իսրայել - թվային առանցքային խառնիչ
  • MRC, Իսրայել - ռոտորային գոլորշացուցիչ
  • Macherey-Nagel, Գերմանիա - կարծր-ֆազային լուծահանման սարք:
ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈւԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈւՄՆԵՐԻ ԲԱԺՆՈւՄ
  • նմուշապատրաստման ընթացքում օգտագործվում են միայն սերտիֆիկացված ռեակտիվներ և ստանդարտներ
  • բոլոր սարքերը շահագործվում են համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների (SOP)
  • ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից անցկացվում են անալիտիկ սարքավորումների ամենամյա ստուգաչափումներ և տրվում են ստուգաչափման հավաստագրեր
  • որակի հսկման ապահովման նպատակով կատարվում են նաև սարքավորումների ներքին տրամաչափարկումներ` համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների:

Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB