AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Սննդի որակի և անվտանգության փորձարկման բաժին

 

Ծառայություններ
  • իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկում
  • փորձարկման մեթոդների մշակում
  • մեթոդների վավերացում (վալիդացիա)
  • գիտահետազոտական աշխատանքներ

 

Փորձարկման մեթոդներ

 

Փորձարկումներն իրականացվում են համաձայն`

 

  • միջազգային ստանդարտների (ISO, DIN, EN, GB/T և այլն)
  • ազգային ստանդարտների (ՀՍՏ, ՀՍՏ ԻՍՕ, ԳՕՍՏ, ԳՕՍՏ Ռ)
  • պատվիրատուների կողմից ներկայացվող ցանկացած նորմատիվային փաստաթղթերի

 

Փորձարկումների որակի վերահսկում`

 

  • պարբերական մասնակցություն Մասնագիտական Որակավորման թեստերին (PT)
  • ստանդարտի ավելացմամբ որակի վերահսկում (spiking)
  • ստանդարտից զերծ նմուշի փորձարկում
  • խաչաձև փորձարկումներ (cross checking)

 

Բոլոր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպական համալսարաններում: Մասնագետների 30% ը քիմիական գիտությունների թեկնածուներ են:

 

  • նմուշապատրաստման ընթացքում օգտագործվում են միայն սերտիֆիկացված ռեակտիվներ և ստանդարտներ
  • բոլոր սարքերը շահագործվում են համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների (SOP)
  • ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից անկացվում են անալիտիկ սարքավորումների ամենամյա ստուգաչափումներ և տրվում են ստուգաչափման հավաստագրեր
  • որակի հսկման ապահովման տրամաչափարկումներ` համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների
Սարքավորումներ
  • LC-MS - Հեղուկային քրոմատագիր մասս սպեկտրաչափ Agilent, ԱՄՆ - հակաբիոտիկների, ներկանյութերի, բիֆենիլների, մելամինի, ցիանուրոնաթթվի և այլնի որոշում
  • HPLC Knauer - Բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագիր Knauer, Գերմանիա - վիտամինների (յուղալույծ, ջրալույծ), կոնսերվանտների (սորբինաթթու, բենզոաթթու և այլն), օրգանական թթուների (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու, կաթնաթթու), շաքարների (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա), ամինաթթուների, բիֆենիլների, հակաբիոտիկների, հորմոնների, միկոտոքսինների, բենզապիրենի, նիտրոզամինների, ներկանյութերի և այլնի որոշում
  • Bruker 450-GC - Գազային քրոմատագիր Bruker, ԱՄՆ - մեթանոլի, բարձր սպիրտների, ալդեհիդների, քացախաթթվի և նրա եթերների, ֆուրֆուրոլի, նիկոտինի և այլնի որոշում
  • Bruker 450-GC-MS - Գազային քրոմատագիր մասս սպեկտրաչափ Bruker, ԱՄՆ - արոմատիկ ալդեհիդների, ֆտալատների, պեստիցիդների, բիֆենիլների, նիտրոզամինների և այլնի, ինչպես նաև անհայտ նյութերի որակական որոշում՝ օգտվելով սարքի հարուստ գրադարանից
  • AAS 7000 - Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ Shimadzu, Ճապոնիա - երկաթի, պղնձի, նիկելի, մանգանի, քրոմի, անագի, նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի, ստրոնցիումի, մագնեզիումի, բիսմուտի, բերիլիումի, մոլիբդենի, ալյումինի, սուրմայի, արծաթի, սելենի, ինչպես նաև ծանր մետաղների՝ սնդիկի, կապարի, կադմիումի, արսենի որոշում
  • ICS-900 և ICS 1100 - Բարձր արդյունավետության իոնային քրոմատագիր Dionex, ԱՄՆ - անիոնների (ֆտորիդ, քլորիդ, նիտրիտ, նիտրատ, բրոմիդ, ֆոսֆատ, սուլֆատ) և կատիոնների (լիթիում, նատրիում, կալիում, ամոնիում, մագնեզիում, կալցիում) որոշում
  • RAPID N Cube - Ազոտի անալիզատոր Elementar, Գերմանիա - պրոտեինի որոշում ըստ ընդհանուր ազոտի
  • TIT-5 - Տիտրատոր MRC Ltd, Իսրայել - ցնդող և տիտրվող թթվության, ինչպես նաև տիտրման ճանապարհով (այդ թվում պոտենցիոմետրիկ) որոշվող ցուցանիշներ
  • HI 84500 - SO2 տիտրատոր HANNA Instruments, ԱՄՆ - ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի (SO2) որոշում
  • FSA 1510 - Սննդի բազմաֆունկցիոնալ անալիզատոր MRC Ltd, Իսրայել - հակաբիոտիկների, հորմոնների, միկոտոքսինների և այլ նյութերի իմունաֆերմենտատիվ որոշում

 


Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB