AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Գաղտնիության քաղաքականություն

Խնդրում ենք ծանոթանալ www.tonusles.am կայքի Գաղտնիության Քաղաքականությանը:

 

«Տոնուս-Լես» ընկերությունն ունի հեղինակային իրավունքներ՝ www.tonusles.am, www.fdalab.am, www.narekatsiclinic.am և www.tonusles.ge կայքերում տեղ գտած յուրաքանչյուր նյութի, հոլովակի, նկարների վերաբերյալ, ինչպես նաև իրավատերն է ապրանքային կամ առևտրային նշանների, լոգոտիպերի, կարգախոսերի և անվանումների:

 

Կայքում տեղ գտած ցանկացած նյութի օգտագործումը կամ փոփոխումը համարվում է «Տոնուս-Լես» ընկերության մտավոր սեփականության իրավունքի խախտում:

 

Կայքի բոլոր նյութերը նախատեսված են բացառապես դիտման համար: Նյութերի պատճենումը, վերարտադրումը, վերատպումը, հրապարակումը, փոխանցումն ու տարածումն արգելվում է:

 

Տվյալ արգելքն ուղղված է կայքի նյութերը տարածելուն և ոչ հեղինակային հղումներ ստեղծելուն:

 

Օգտվելով «Տոնուս-Լես» ընկերության կայքից՝ օգտատերը համաձայնվում է, որ տվյալ կանոնները, Գաղտնիության Քաղաքականության  հետ միասին, կազմում են  կայքի օգտագործման համար նախատեսված համաձայնություն՝ օգտատիրոջ և «Տոնուս-Լես» ընկերության միջև:

 

Վերջին փոփոխություններ՝ 17.05.2017

 

Գաղտնիության քաղաքականություն

 

«Տոնուս-Լես» ընկերության պաշտոնական կայք հնարավոր է մուտք գործել ինչպես անանուն, այնպես էլ կա հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, որի դեպքում անհրաժեշտ է լրացնել անունը և էլեկտրոնային հասցեն:

Ընկերությունը հավաքագրում է օգտատերերի անձնական տեղեկություններն՝ իրեն ուղղված նամակի օգնությամբ:

Տեղեկատվությունն անհրաժեշտ է մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավման, ինչպես նաև հետաքրքրող հարցերի շուրջ արդյունավետ փոխհամագործակցության համար: Տրամադրված տեղեկատվությունը կարող է կիրառվել նաև մարքեթինգային կամ այլ կորպորատիվ նպատակներով: Օգտվելով www.tonusles.am  կայքից՝ օգտատերն ընդունում է հետևյալ գաղտնիության քաղաքականությունը:

 

Օգտատերի իրավունքները`

 

1. Ըստ օգտատերի կողմից ուղղարկված հայցի` տվյալների բազայից կհեռացվեն իր տվյալները:

2. Օգտատերն իրավունք ունի խնդրելու չօգտագործել իր տվյալները՝ մարքեթինգային նպատակներով:

3. Օգտատերը կարող է հայտնել իր բողոքները, առաջարկները ինչպես նաև կարող է դիմել իրեն հետաքրքրող հարցով:

4. Օգտատերը կտեղեկանա Գաղտնիության Քաղաքականության վերաբերյալ փոփոխություններին:

 

«Տոնուս-Լես» ընկերության իրավունքները՝

 

1. Ընկերությունն  իրավունք ունի իր հայեցողությամբ փոփոխել, խմբագրել և թարմացնել Գաղտնիության Քաղաքականությունը:

2. Ընկերությունը կտեղեկացնի Գաղտնիության Քաղաքականության վերաբերյալ ցանկացած փոփոխություն՝ տեղադրելով թարմացված տարբերակը կայքում: 

 

Վերջին փոփոխություններ՝ 17.05.2017


Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB