AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

PTB թրեյնինգ Թբիլիսիում 03/2016

Սույն թվականի մարտի 9-ին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի «Սննդի Որակի և Անվտանգության Փորձարկումներ»-ի բաժնի ավագ մասնագետը և որակի կառավարիչը մեկնել էին Թբիլիսի՝ մասնակցելու գերմանական PTB (Physikalisch - Technische Bundesanstalt) կազմակերպության կողմից իրականացվող միջլաբորատոր փորձարկումների անցկացման և արդյունքների քննարկման թրեյնինգին:


Թրեյնինգի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.

 

  • Միջլաբորատոր համեմատությունների (ILCs) և միջլաբորատոր մասնագիտական թեստավորումների (PTs) միջև տարբերությունը
  • Միջլաբորատոր համեմատությունների (ILCs) և միջլաբորատոր մասնագիտական թեստավորումների (PTs) իրականացման նպատակները
  • PT արդյունքների և զգուշացնող արժեքների վերլուծություն
  • Շտկիչ միջոցառումների որոշում և իրականացում
  • PT տվյալների ներկայացում և վիճակագրական վերլուծություն
  • PT արդյունքների անհամապատասխանությունների արմատական պատճառների բացահայտում և տվյալների վերլուծություն:

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB