AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան բացեց իր դռները

Այսօր, ավելի քան երբևէ, մարդկությանը հուզում է սննդի անվտանգությունն ու դեղերի որակը: Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում և այս խնդիրների լուծումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն:

 

«Եթե ինձ ասեին թվեք առաջին տասը կարևոր ծրագրերը` առողջ և անվտանգ հասարակություն ունենալու համար, ապա միանշանակ այդ ցանկում կհայտնվեր սննդի և դեղերի անվտանգությունն ապահովող կառույցը` եկեղեցու, բանակի, դպրոցի կողքին», - այսպես է մեկնաբանում Լևոն Հակոբյանը, ով հիմնադիրն է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի:

 

Թերևս սա է պատճառը, որ ծնվեց փորձարկման լաբորատորիա կառուցելու գաղափարը և արդյունքում այս աննախադեպ ծրագիրն այսօր արդեն իրականություն է: Պետք է նշել, որ այս լաբորատոր համալիրը նախ և առաջ ազգանվեր գործ է և ապա միայն բիզնես ծրագիր:

 

Լաբորատորիայի նպատակն է իր բազմաբնույթ հնարավորություններն օգտագործել ի նպաստ մեր հայրենակիցների առողջության և մեր հայրենիքի ազգային անվտանգության ապահովման գործին:

 

Լաբորատոր համալիրը մեկ տանիքի տակ ներառում է՝

 

 

Լաբորատորիան գտնվում է Կոտայքի մարզում՝ էկոլոգիապես մաքուր գոտում, հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, բարձրակարգ մասնագետներով և հնարավորություն ունի կատարելու միջազգային չափանիշներին համապատասխան փորձարկումներ՝ հակաբիոտիկների մնացորդային քանակների, ամինաթթուների, վիտամինների, հորմոնների, ներկանյութերի, շաքարների, լիպիդների, օրգանական և ճարպաթթուների, թունաքիմիկատների, ստերոիդների, միջատասպանների, կոնսերվանտների, համային և այլ հավելումների, կայունացուցիչների, միկրո և մակրո տարրերի, ծանր մետաղների, ինչպես նաև մանրէաբանական մաքրության որոշում:

 

Նման կառույցը մեր երկրում կնպաստի ինչպես հայրենական արտադրանքի արտահանման ծավալների խթանմանը, այնպես էլ որակյալ ու անվտանգ սննդամթերքի և դեղորայքի ներկրմանը:

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB