AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

ԵՏՀ նախարար Վալերի Կորեշկովի այցը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիա

2013թ.-ի մայիսի 23-ին, ԵՏՀ (Եվրասիական Տնտեսական Հանձնաժողով) նախարար Վալերի Կորեշկովը, Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելեց նաև «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիա:

 

Ուղեկցող պատվիրակության հետ միասին նա ծանոթացավ լաբորատորիայի գերժամանակակից սարքավորումների հնարավորություններին և գործառույթներին:

 

Վ. Կորեշկովը, ով 14 տարի եղել է ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման (երեք հիմնական գործիքները, որոնց վրա հիմնված է որակի ապահովման և վերահսկման գործունեությունը) կոմիտեի նախագահը, հետևյալ կերպ գնահատեց լաբորատորիայի հնարավորությունները.

 

«Սա գերազանց լաբորատոր համալիր է, որը հսկայական ներուժ ունի Հայաստանի հանրապետությանը ծառայելու համար և այս ձեռքբերումը անհրաժեշտ է հնարավորին չափ արագ կերպով օգտագործել՝ բնակչությանը մատակարարվող սննդի անվտանգության և առողջության պահպանման համար: Նոր սկզբունքային մոտեցումները, ժամանակակից սարքավորումները և արհեստավարժ աշխատակազմը նախադրյալներ են ստեղծում միջազգային ճանաչման, արտահանման և տեղական արտադրողների մրցունակության համար»:

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB