AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Տեղական լաբորատորիաների հանդիպումը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ում

«Էկոգլոբ ՍՊԸ»-ն Գերմանիայի Ֆիզիկատեխնիկական դաշնային տեսչության (PTB Ազգային չափագիտական ինստիտուտ) Միջազգային տեխնիկական համագործակցության (International Technical Cooperation) ծրագրի շրջանակներում 2013թ. նոյեմբերի 8-ին կազմակերպեց լաբորատորիաների ցանցի հերթական հանդիպումը, որն այս անգամ տեղի ունեցավ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայում:

 

Կոնֆերանսը վարում էր վերոնշյալ ծրագրի կողմից հրավիրված միջազգային փորձագետ, PTB ներկայացուցիչ Քրիստի Ֆրյոզեն:


Ներկա էին ՀՀ մի շարք լաբորատորիաների նեկայացուցիչներ. Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատորիա, «Նարեկ» գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա, «Մավաս Գրուպ», «Ստանդարտ դիալոգ», «Դարմանթեստ լաբորատորիս» և այլն:

 

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել արդի խնդիրները, որոնք առկա են գրեթե բոլոր լաբորատորիաներում, գտնել դրանց լուծումները և կարճ ժամանակահատվածում փորձել իրականացնել դրանք: Մասնավորապես քննարկվող հարցերից էր լաբորատորիաների ստանդարտ լուծույթների, գազերի, մանրէաբանական միջավայրերի և նման այլ որակյալ ու մատչելի պարագաների ձեռքբերման խնդիրը:

 

Քննարկվեցին նաև ISO 17025:2005 ստանդարտի ներդրման և կիրառման մանրամասները:

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB