2015թ. հոկտեմբերի 13-15-ը Մադրիդի IFEMA ցուցահանդեսային կենտրոնում անց է կացվել «CPhI Worldwide 2015» միջազգային դեղագործական ցուցահանդեսը, որին ՀՀ Զարգացման հիմնադրամը ներկայանում է Հայաստանի դեղագործական ոլորտը ներկայացնող միասնական տաղավարով:
Միջազգային դեղագործական ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան:
Միջոցառումը հնարավորություն տվեց կրկին անգամ ներկայանալ միջազգային հանրությանը և ավելացնել մեր գործընկերների թիվը արտերկրում: