AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Հերթական դասընթացն արտերկրում

2016 թվականի փետրվարի 15-26-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Իդշտայն քաղաքի Ֆրեզենիուսի համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային գործակալության ֆինանսավորմամբ կայացած հերթական ուսուցողական դասընթացին իր մասնակցությունն ունեցավ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի անալիտիկ քիմիայի ավագ մասնագետը:

 

Դասընթացը վերաբերում էր ջրում և կարտոֆիլում սարքավորումներով պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշմանը, ինչպես նաև ELISA մեթոդով աֆլատոքսինների որոշմանը:

 

Ուսուցումը բավականին հետաքրքիր և արդյունավետ էր, ինչը հնարավորություն ընձեռեց մեր մասնագետին բարելավելու իր գիտելիքները և կարողությունները՝ համապատասխան ոլորտներում, իսկ ձեռքբերած գիտելիքներն ու փորձը կկիրառվեն նաև հետագա աշխատանքներում, ինչպես նաև կփոխանցվեն լաբորատորիայի մյուս մասնագետներին ևս:



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB