«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ընգրկվել է Եվրոպական Միության երրորդ երկրներից գինիներ ներմուծելու համար պահանջվող VI-1 փաստաթուղթ (սերտիֆիկատ) տրամադրելու իրավունք ունեցող գործակալությունների և լաբորատորիաների ցանկում:
Սա նշանակում է, որ այսուհետ հայ գինի արտադրողները ստիպված չեն լինի հասնելու Վրաստան:
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի այս քայլը ևս մեկ հնարավորություն է հայ գինի արտադրողների և արտահանողների համար իրենց ժամանակը և ռեսուրսները առավել նպատակային օգտագործելու և իհարկե իրենց արտադրանքը դեպի Եվրոպական Միության երկրներ արտահանելու համար:
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ այս առիթով մեզ շնորհավորել են մեր մշտական գործընկերները, մասնավորապես գերմանական PTB ընկերությունը, ով կարևորելով հայկական գինու դերը համաշխարհային շուկայում, նշել է այս սերտիֆիկատի առկայության պայմաններում հայ գինի արտադրողների հետագա արտահանման, ինչպես նաև նոր շուկաների ձեռք բերման առավել լայն հնարավորությունները:
Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք համագործակցության: