AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի նոր ձեռքբերումը

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան, հավատարիմ մնալով իր բազմապրոֆիլ ու նորարարական մոտեցումներին,  շատ կարևոր քայլ կատարեց վեցվալենտ քրոմի որոշման նոր եղանակի մշակման գործում:

 

Վեցվալենտ քրոմը կարող է հանդիպել տարբեր միջավայրերում՝ հողում, ջրում, ցեմենտի մեջ և այլն: Այն կիրառվում է տարբեր արտադրություններում՝ պողպատի, տեքստիլ ներկերի, փայտի կոնսերվանտների, կաշվի վերամշակման և այնպիսի գործընթացներում, ինչպիսիք են գալվանական քրոմացումը և պողպատի եռակցումը: Արդեն իսկ պարզ է, որ շրջակա միջավայրի վեցվալենտ քրոմով աղտոտվելու ռիսկերը բավականաչափ մեծ են:

 

Վեցվալենտ քրոմը քաղցկեղածին թունավոր նյութ է և դա է պատճառը, որ սահմանված են նորմատիվներ և յուրաքանչյուր երկիր իրականացնում է խիստ վերահսկողություն դրա նկատմամբ:

 

Օրինակ.՝ ԱՄՆ-ում թույլատրելի կոնցենտրացիան օդում կազմում է 5մկգ/մ3, իսկ ՌԴ-ում 1,5մկգ/մ3: Բավականաչափ արդիական է տարբեր միջավայրերում վեցվալենտ քրոմի արագ և որակյալ որոշումը:

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան իր առջև դրել էր նման խնդիր և արդյունքում կարողացավ մշակել համապատասխան եղանակ: Աշխատանքներն իրականացվել են Եղվարդի ջրամբարի կառուցման հայ-ճապոնական համատեղ ծրագրի շրջանակներում, որի կարևորագույն պահանջներից մեկը ցեմենտ-բետոնե հատակից և պատվարից ջրամբարի ջուր մուտք գործող վեցվալենտ քրոմի պարունակության մոնիտորինգի իրականացումն էր:

 

Ստացված եղանակի ճշգրիտ լինելու փաստը և անալիզների արդյունքների հավաստիությունը հաստատվել են նույն փորձանմուշների  այլ եղանակներով Ճապոնիայում իրականացված անալիզների արդյունքներով: Սա նշանակում է, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից մշակված եղանակը կարելի է հաջողությամբ կիրառել համապատասխան ոլորտներում:

 

Շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում ենք համագործակցության:



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB