AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Ավարտվեց «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» 1-ին դասընթացը

Հունիսի 13-ից մեկնարկած «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» դասընթացը հաջողությամբ ավարտվեց:

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի տնօրինության կողմից մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայականներ:

 

Մասնակիցներից Անի Միքայելյանին սպասվում էր հաճելի անակնկալ, քանզի նրան ընձեռվեց հնարավորություն՝ իր գիտելիքները խորացնելու և կատարելագործելու «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայում: Անին իր շնորհակալական խոսքում նշեց. «…քիչ բանի դիմաց շատ բան ստացանք…», սա թերևս լաբորատորիայի և նրա աշխատակազմի նվիրվածության և մասնագիտական բարձր պատրաստվածության լավագույն գնահատականն է:

 

Այս քայլն այն կարևոր հիմնաքարն է, որ դրվեց «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից՝ խթանելու ոլորտի մասնագետների աճը և նպաստելու նրանց հետագա կայացմանը՝ միաժամանակ լուծելով շատ կարևոր մի հարց՝ աշխատանքով ապահովել նոր ավարտած մասնագետներին:

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին և իհարկե սիրով շնորհավորում բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և մասնագիտական նոր բարձունքներ:

 

Դասընթացի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիայի և մասնակցության համար զանգահարել (096) 35-00-01 հեռախոսահամարին:

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB