AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիա

Օգոստոսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիա:

 

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ հիմնադիր Լևոն Հակոբյանը, ամերիկահայ գործարար Սարգիս Նուրյանը:

 

Մինչ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայում նախատեսված շրջայցը` նախարարին տեսաֆիլմի միջոցով ներկայացվել է ընկերության գործունեությունը. ընկերության հիմնադիր Լևոն Հակոբյանը ներկայացրել է իրականացվող աշխատանքները, անդրադարձել խնդրահարույց հարցերին, կիսվել ապագային միտված մեծածավալ ներդրումային ծրագրերով:

 

Արծվիկ Մինասյանն իրականացվող աշխատանքներից իր գոհունակությունն է հայտնել և նշել համագործակցության պատրաստակամությունը՝ նոր ծրագրերի իրագործման համար

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB