«ԷՖ-ԴԻ-էՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից նախաձեռնած «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» տեսական և գործնական դասընթացների անցկացումը շարունակական բնույթ է կրում, իսկ դասընթացը հաջողությամբ ավարտածներին, աշխատանքով ապահովելը՝ դառնում բարի ավանդույթ:
Հաջողությամբ ավարտվեց նաև 2-րդ դասընթացը, իսկ մասնակիցներից Լիլիթ Ղուզանյանը համալրեց «ԷՖ-ԴԻ-էՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի թիմը:
Շնորհավորում ենք Լիլիթին և մաղթում նրան նորանոր հաջողություններ իր աշխատանքում:
Տեղեկացնենք նաև, որ սկսվել է 3-րդ խմբի հավաքագրումը, շտապեˊք, քանի որ տեղերը սահմանափակ են: Դասընթացի տևողությունը՝ 4 շաբաթ (32 ժամ/ծավալ):
Դասընթացի ավարտին տրվում է վկայական: Տեղեկությունների համար զանգահարել +(374 96) 35-00-01 հեռախոսահամարով: