AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Հայկական ձուկը Եվրոպայում, առասպել, թե՞ իրականություն

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի նախաձեռնությամբ 14/03/2017թ. տեղի ունեցավ «Արտահանմանը միտված ձկնարտադրողների կարիքների գնահատում» խորագրով կլոր սեղան/քննարկում:

 

Հանդիպմանը մասնակցում էին՝

 

 

  • ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ
  • ՀՀ ԳՆ ՍԱՊԾ համապատասխան տեսչության գլխավոր մասնագետ
  • Ստանդարտների Ազգային Ինստիտուտից ներկայացուցիչ
  • UNIDO ( United Nations Industrial Development Organization) միջազգային կազմակերպությունից ներկայացուցիչ
  • Սննդի գիտության և տեխնոլոգիաների հայկական միավորում (Armenian Society of Food and Technology) կազմակերպության տնօրենը, ինչպես նաև ՀՀ-ում ձկնարտադրությամբ զբաղվող խոշոր կազմակերպությունների տնօրեններ:

 

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին ձկնարտադրողների առջև ծառացած մի շարք խնդիրներ՝

 

  • Ոլորտի զարգացման խոչընդոտները
  • ԵՄ շուկա արտահանման հիմնական պահանջները
  • Պետական կառույցների դերը
  • Միջազգային կազմակերպությունների կողմից աջակցության հնարավորությունները
  • Լաբորատորիաների դերը՝ որպես ոլորտի զարգացման կարևորագույն օղակ:

 

Քննարկումն անցավ բավականին բուռն և ինչու ոչ նաև արդյունավետ: Այսօր մեր երկրում ձկնարտադրությունը բավականին մեծ ներուժ ունեցող ոլորտներից է,

սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում դուրս գալ ԵՄ շուկա: Ներկաներից՝ «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության տնօրենն իր խոսքում նշեց,- «ունենք ոսկի, սակայն չգիտենք այն ինչպե՞ս վաճառել...»:

 

Հանդիպման հիմնական նպատակն էր փորձել գտնել վերոնշյալ խնդիրների լուծումները և հասկանալ, թե ձկնարտադրության արժեշղթայի, որ բաղադրիչի բացակայությունը

կամ թերի լինելն է խանգարում ոլորտի զարգացմանը:

 

Ներկաները շնորհակալ էին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի տնօրինությանը՝ հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը ստանձնելու համար և համոզված, որ նման աշխատանքային միջավայրում իսկապես հնարավոր է գտնել հուզող հարցերի պատասխանները, երբ բոլոր շահագրգիռ կողմերը հավաքված են կլոր սեղանի շուրջ:

 

Եթե ունենք ձուկ, որի պահանջարկն այսօր ունի նաև Եվրոպան, ապա ինչու՞ չաջակցել արտադրողին դուրս գալու ԵՄ շուկա:

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB