«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի նախաձեռնությամբ 14/03/2017թ. տեղի ունեցավ «Արտահանմանը միտված ձկնարտադրողների կարիքների գնահատում» խորագրով կլոր սեղան/քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին՝
- ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ
- ՀՀ ԳՆ ՍԱՊԾ համապատասխան տեսչության գլխավոր մասնագետ
- Ստանդարտների Ազգային Ինստիտուտից ներկայացուցիչ
- UNIDO ( United Nations Industrial Development Organization) միջազգային կազմակերպությունից ներկայացուցիչ
- Սննդի գիտության և տեխնոլոգիաների հայկական միավորում (Armenian Society of Food and Technology) կազմակերպության տնօրենը, ինչպես նաև ՀՀ-ում ձկնարտադրությամբ զբաղվող խոշոր կազմակերպությունների տնօրեններ:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին ձկնարտադրողների առջև ծառացած մի շարք խնդիրներ՝
- Ոլորտի զարգացման խոչընդոտները
- ԵՄ շուկա արտահանման հիմնական պահանջները
- Պետական կառույցների դերը
- Միջազգային կազմակերպությունների կողմից աջակցության հնարավորությունները
- Լաբորատորիաների դերը՝ որպես ոլորտի զարգացման կարևորագույն օղակ:
Քննարկումն անցավ բավականին բուռն և ինչու ոչ նաև արդյունավետ: Այսօր մեր երկրում ձկնարտադրությունը բավականին մեծ ներուժ ունեցող ոլորտներից է,
սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում դուրս գալ ԵՄ շուկա: Ներկաներից՝ «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության տնօրենն իր խոսքում նշեց,- «ունենք ոսկի, սակայն չգիտենք այն ինչպե՞ս վաճառել...»:
Հանդիպման հիմնական նպատակն էր փորձել գտնել վերոնշյալ խնդիրների լուծումները և հասկանալ, թե ձկնարտադրության արժեշղթայի, որ բաղադրիչի բացակայությունը
կամ թերի լինելն է խանգարում ոլորտի զարգացմանը:
Ներկաները շնորհակալ էին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի տնօրինությանը՝ հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը ստանձնելու համար և համոզված, որ նման աշխատանքային միջավայրում իսկապես հնարավոր է գտնել հուզող հարցերի պատասխանները, երբ բոլոր շահագրգիռ կողմերը հավաքված են կլոր սեղանի շուրջ:
Եթե ունենք ձուկ, որի պահանջարկն այսօր ունի նաև Եվրոպան, ապա ինչու՞ չաջակցել արտադրողին դուրս գալու ԵՄ շուկա: