AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Կայցավ «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» 3-րդ դասընթացը

Հաջողությամբ կայացավ նաև «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» 3-րդ դասընթացը, որը կազմակերպվում է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի նախաձեռնությամբ, իսկ դասընթացն անցկացնում է ք.գ.դ. Սերգեյ Ս. Հայրապետյանը, ում հեղինակությամբ վերջերս լույս տեսավ 1-ին հայալեզու տպագիր ձեռնարկը ԲԱՀՔ-ի վերաբերյալ:

 

Յուրաքանչյուր դասընթաց յուրովի է, յուրաքանչյուր մասնակցի կարծիք՝ արժեքավոր:

 

Մասնակիցներն իրենք են բարձր գնահատում թե′ լաբորատորիայի նախաձեռնությունը, և թե′ այն լայն հնարավորությունները, որ տրվում են իրենց տեսական և գործնական դասընթացի շրջանակներում:

 

Թեպետ դասավանդվող նյութը քրոմատագարֆիայի վերաբերյալ է, սակայն դասընթացի շրջանակներում մասնակիցներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալու միաժամանակ երկու գերհզոր և գերժամանակակից սարքավորումներով հագեցած սննդի  և  դեղերի լաբորատորիաների հետ: Սա մեծագույն առավելություն է մասնակիցների համար՝ առհասարակ ծանոթանալու  նմուշապատրաստման և նմուշների փորձաքննության ընթացքին:

 

Շնորհավորում ենք «3-րդ սերնդի» մասնակիցներին` դասընթացը հաջողությամբ ավարտելու առթիվ և մաղթում նրանց նորանոր ձեռքբերումներ:

 

Հ.Գ. Շտապենք նաև տեղեկացնել, որ սկսվել է 4-րդ փուլի հավաքագրումը:

 

Գրանցվելու համար զանգահարե′ք + (374 96) 35 00 01:



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB