Հաջողությամբ կայացավ նաև «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» 3-րդ դասընթացը, որը կազմակերպվում է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի նախաձեռնությամբ, իսկ դասընթացն անցկացնում է ք.գ.դ. Սերգեյ Ս. Հայրապետյանը, ում հեղինակությամբ վերջերս լույս տեսավ 1-ին հայալեզու տպագիր ձեռնարկը ԲԱՀՔ-ի վերաբերյալ:
Յուրաքանչյուր դասընթաց յուրովի է, յուրաքանչյուր մասնակցի կարծիք՝ արժեքավոր:
Մասնակիցներն իրենք են բարձր գնահատում թե′ լաբորատորիայի նախաձեռնությունը, և թե′ այն լայն հնարավորությունները, որ տրվում են իրենց տեսական և գործնական դասընթացի շրջանակներում:
Թեպետ դասավանդվող նյութը քրոմատագարֆիայի վերաբերյալ է, սակայն դասընթացի շրջանակներում մասնակիցներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալու միաժամանակ երկու գերհզոր և գերժամանակակից սարքավորումներով հագեցած սննդի և դեղերի լաբորատորիաների հետ: Սա մեծագույն առավելություն է մասնակիցների համար՝ առհասարակ ծանոթանալու նմուշապատրաստման և նմուշների փորձաքննության ընթացքին:
Շնորհավորում ենք «3-րդ սերնդի» մասնակիցներին` դասընթացը հաջողությամբ ավարտելու առթիվ և մաղթում նրանց նորանոր ձեռքբերումներ:
Հ.Գ. Շտապենք նաև տեղեկացնել, որ սկսվել է 4-րդ փուլի հավաքագրումը:
Գրանցվելու համար զանգահարե′ք + (374 96) 35 00 01: