AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Մեկ քայլ ընդառաջ՝ առավել անվտանգ սնունդ ունենալու հնարավորությանը

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը ևս մեկ անգամ ապացուցվեց: Անի Հայրապետյանը և Սոնա Բարեղամյանը իրենց մասնագիտական բարձր որակների, աշխատասիրության և համբերության շնորհիվ այսօր գրանցեցին գերազանց արդյունք՝ աֆլատոքսին կոչվող թունավոր նյութի՝ անվտանգության ցուցանիշների որոշման վերաբերյալ:

 

Որ՞ թունավոր նյութերի խմբին են պատկանում աֆլատոքսինները. դրանք պատկանում են միկոտոքսիններին, այսինքն թույներ, որոնք արտադրվում են բորբոսասնկերից և հիմնական թիրախը մարդու լյարդն է, իսկ ազդեցությունը տեղի է ունենում բջջային մակարդակով:

 

Մենք՝ սովորական սպառողներս, ամենօրյա գնումներ կատարելիս հույս ենք ունենում, որ ապրանքները, որոնք ձեռք ենք բերում շուկայից կամ սուպերմարկետից, համապատասխանում են իրենց որակական և անվտանգության ցուցանիշներին: Այն ինչ, իրականում մեզ հայտնի չեն ապրանքների պահպանման պայմանները, որոնք էլ հենց ազդում են սննդի որակի և անվտանգության ցուցանիշների վրա: Ահա այն ամենօրյա սպառման ապրանքները, որոնց մեջ կարող են ի հայտ գալ աֆլատոքսինները.

 

  • բրնձ
  • եգիպտացորեն
  • համեմունքներ
  • չիլի պղպեղ
  • կակաո
  • ընկույզ
  • գետնանուշ
  • կաթ
  • կաթնաշոռ
  • սուրճ
  • թեյ
  • միս
  • ձու
  • չորացրած մրգեր
  • հյութեր
  • մանկական սնունդ
  • հաց

 

Շուկայի վերահսկողությունը, փորձարկման մեթոդները և նվազագույն թույլատրելի սահմանները պետք է որոշվեն ԵԱՏՄ հետևյալ կանոնակարգերի միջոցով՝

 

 

Հարգելի սպառողներ, հիշե´ք, որ ցանկացած ապրանք գնելիս կարևոր է ուշադրություն դարձնել պահպանման ժամկետին, սանիտարահիգենիկ պայմաններին, ապրանքի գույնին, հոտին: Մեծ ուշադրության է արժանի հատկապես մանկական սնունդը, քանզի այն անմիջապես անդրադառնում է երեխայի առողջության վրա: Իրազեկ եղե´ք, մի վտանգելք Ձեր և Ձեր երեխաների առողջությունը, առավել ևս դրա անվտանգությունը մի´ թողեք արտադրողի կամ ներմուծողի բարեխղճության վրա, այլ եղե´ք պահանջատեր:

Իսկ արտադրողներին և ներմուծողներին վստահությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք.

եթե Դուք հանդիսանում եք վերոնշյալ ամենօրյա սպառման ապրանքների արտադրողը կամ ներմուծողը և Ձեզ համար կարևոր է Ձեր ապրանքի նկատմամբ սպառողի վստահությունը, ապա այսուհետ աֆլատոքսին թունավոր նյութի`

 

  • M1
  • B1
  • B2
  • G1
  • G2

 

անվտանգության ցուցանիշները՝ կարող եք ստուգել միայն «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ում: Մեզ մոտ աֆլատոքսինի որոշման ճշգրտության աստիճանն ապացուցված է միջազգային հայտնի FAPAS-ի միջլաբորատոր փորձարկումների մասնակցությամբ (PT-Proficiency Testing իրականացնող մարմին): 

 

Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված անվտանգ սնունդ ունենալուն և գալիս է հերթական անգամ ապացուցելու, որ «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ-ն հավատարիմ է իր կարգախոսին՝

«Դու կարո´ղ ես առողջ ապրել»:



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB