AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Մասնակցություն միջազգային կոնֆերնասին

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի տնօրինությունը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների կրթության, մասնագիտական վերապատրաստումների, միջազգային աշխատաժողովներին և գիտաժողովներին մասնակցություն ունենալու հարցերին:

 

Եվ ահա, մարտի 29-30-ը, Վրաստանում տեղի ունեցավ «1st South Caucasus Food Analytical Conference», որն իրականացվում էր PTB-ի կողմից՝ BMZ-ի հովանավորությամբ՝ «Հարավային Կովկասի Երկրներում Սննդամթերքի Փորձարկման և Չափագիտության Հզորացում» ծրագրի շրջանակներում:

 

Կոնֆերանսին իրենց մասնակցությունն ունեցան «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի երեք աշխատակիցները՝ Նարինե Մնացականյանը, Անի Գրիգորյանը և Անի Հայրապետյանը:

 

Նարինե Մնացականյանը և Անի Հայարապետյանը հանդես եկան նաև ելույթներով. «Սննդի արդյունաբերության մեջ արծաթի նանոմասնիկների կիրառումը» և «B1, B2, G1, G2 և M1 աֆլատոքսինների որոշումը սննդի մեջ»:

 

Երկու ելույթների հաջողության հիմքում էլ ընկած էին երկարատև փորձարկումները, գիտական հետազոտությունները և այն ահռելի աշխատանքը, որ աղջիկներն իրականացրել էին լաբորատորիայում:

 

Կոնֆերանսին ներկայացված նյութերն այստեղ՝

 

«Սննդի արդյունաբերության մեջ արծաթի նանոմասնիկների կիրառումը»

 

«B1, B2, G1, G2 և M1 աֆլատոքսինների որոշումը սննդի մեջ»

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB