AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Գիտության մեջ քայլերը շարունակվում են

Տարեց տարի, հետազոտությունից հետազոտություն ամրապնդվում են «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի գիտական քայլերը:

 

Գիտության մեջ ասելիք ունենալու համար շատ երկար և փորձություններով լի ճանապարհ է պետք անցնել:

 

Արծաթի կոլոիդ լուծույթի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 2014 թվականից:

 

Բոլոր ուսումնասիրությունների արդյունքները մենք արդեն ամփոփել ենք և հպարտությամբ պետք է նշել, որ դրանք հրապարակված են հեղինակավոր գիտական ամսագրերում և կայքերում: (Հղումն այստեղ՝ https://www.fdalab.am/am/mo/527/):

 

«Silverton» արծաթի կոլոիդային լուծույթի ուսումնասիրությունները շարունակվել են և այս անգամ ուսումնասիրվել է հակամանրէային ակտիվությունը՝ հետևյալ մանրէների նկատմամբ.

 

  • Eischerichia coli ATCC 25922
  • Pseudomonas aeruginosa ATCC 9027
  • Staphylococcus aureus ATCC 25923
  • Enterococcus faecalis ATCC 29212
  • Candida albicans

 

Ուսումնասիրվել է տարբեր կոնցենտրացիաների հակա-բակտերիալ և հակասնկային ակտիվությունը և հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ «Silverton» կոլոիդային արծաթն ունի բարձր հակամանրէային ակտիվություն նաև վերոնշյալ մանրէների նկատմամբ:

 

Ուսումնասիրություններն ամփոփվել են գիտական ամսագրում, իսկ նյութի հեղինակն է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ մանրէաբանական փորձարկումների լաբորատորիայի աշխատանքային խմբի ղեկավար Նարինե Ս. Մնացականյանը:

 

Հոդվածը լույս է տեսել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ 20/08/2018թ.-ին՝ https://biology.asj-oa.am/11498/:

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB