AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Ամփոփում ենք հոկտեմբերը

Հոկտեմբերը գերհագեցած ամիս էր՝ լի նոր բիզնես հանդիպումներով, նոր գործընկերներով, փառատոններով ու ֆորումներով:

 

Ամիսը սկսվեց Արենի գինու փառատոնին մասնկացությամբ, որտեղ ոչ միայն տրամադրությունն էր բարձր, այլև աշխատանքի արդյունավետությունը:

 

Պատրաստել էինք «Հատուկ առաջարկ» փառատոնի մասնակից ընկերությունների համար: Հանդիպեցինք նաև մի շարք գինի արտադրողների հետ և փորձեցինք հենց տեղում հասկանալ, թե այսօր ի՞նչ խնդիրներ ունեն և ինչպե՞ս կարող ենք մենք աջակցել նրանց, որպեսզի նրանց արտադրանքը լինի բարձրորակ, անվտանգ և միջազգային ստանդարտներին համապատասխան, որը կխթանի նաև արտահանումը և հայ արտադրողը առավել վստահ քայլերով դուրս կգա միջազգային շուկա:

 

Փառատոնից անմիջապես հետո սկսվեցին համագործակցությունները մի շարք ռուսական ընկերությունների հետ՝ կենսակատիվ հավելումների և դրանց պետական գրանցման վկայականների տրամադրման շուրջ:

 

Այսօր արդեն ունենք հստակ ձևավորված բիզնես հարաբերություններ նոր գործընկերների հետ, ովքեր տպավորված են թե՛ լաբորատորիայի բարձր որակավորում ունեցող մասնագետներով և թե՛ ծառայությունների գին-որակ հարաբերակցությամբ:

 

Ավելի ուշ, արդեն հոկտեմբերի 18-21-ը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ աշխատակիցները մասնակցում էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող «Վրաստան-ԵԱՏՄ» բիզնես ֆորումին, որտեղ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ԵԱՏՄ երկրներից ժամանած և վրաց գործարարների հետ: Ֆորումը բիզնես մասից զատ ուներ նաև մշակութային-ժամանցային մաս, որի ընթացքում տարբեր ազգերի ներկայացուցիչներն այցելեցին Թբիլիսիի քաղաքային վերնիսաժ, կոնյակի գործարան, դե իսկ ազգային պարերով հագեցած երեկույթների ժամանակ էլ գործարար հարաբերություններն ամրապնդվեցին առավել մտերմիկ՝ ընկերական հարաբերություններով:

 

Վրաստանի ֆորումին անմիջապես հաջորդեց «Եվրասիական շաբաթ» ամենամայա միջազգային ֆորումը, որն այս տարի տեղի ունեցավ Երևանում՝ հոկտեմբերի 22-24-ը և, որին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ աշխատակիցներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան B2B հանդիպումների ձևաչափում:

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB