AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Մեկ քայլ ընդառաջ

Գինեգործության արմատները հայկական լեռնաշխարհում շատ խորն են, ընդհուպ մինչև Նոյ Նահապետ: Մեր երկրի բարենպաստ կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, իսկ պատրաստված գինին արևահամ է յուրահատուկ և բարձրորակ:

 

Հայկական գինին լայն քայլերով նվաճում է համաշխարհային շուկան և արդեն հասցրել է գրավել թե՛ ռուսական, թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան և, թե՛ անգամ չինական շուկայի սպառողների ուշադրությունը: Նման աշխուժությունն իհարկե ողջունելի է և նաև պատճառ, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ միջազգայնորեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիան նախաձեռնեց մի ծրագիր «Մեկ քայլ ընդառաջ», որի նպատակն է անմիջապես տեղում հանդիպել գինեգործության հարուստ ավանդույթները շարունակող մերօրյա գինի արտադրող ընկերություններին, ծանոթանալ նրանց արտադրանքին, շրջել գործարաններում, զրուցել գինեգործների հետ և հայկական գինու բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով ներկայացնել հատուկ պատրաստված առաջարկներ:

 

Ծրագրի 1-ին փուլի շրջանակներում հանդիպեցինք Վայոց ձորի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի խոշոր գինեգործական ընկերությունների հետ:

 

Մշտապես լինել արտադրողի կողքին՝ մթերումից մինչև արտահանում ահա սա է այն սկզբունքը, որին հետամուտ լինելով «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան այսօր արդեն իրականացնում է գինու և գինենյութի մեջ առկա այն բոլոր ցուցանիշների լաբորատոր փորձարկումները (OIV, ISO, GB/T, GOST մեթոդներով), որոնք անհրաժեշտ ու պարտադիր են ԵԱՏՄ, ԵՄ և Չինական շուկաներ դուրս գալու համար, տրամադրում է EAC* հայտարարագիր՝ համաձայն ՄՄ ՏԿ, ինչպես նաև VI 1 սերտիֆիկատ` համապատասխան ԵՄ պահանջների:

 

Գինու բոլոր ցուցանիշներով «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն շարունակաբար մասնակցում է միջլաբորատոր փորձարկումների (Proficiency Testings), որոնց արդյունքները գալիս են ապացուցելու, որ տվյալ փորձարկման լաբորատորիան մշտապես վերահսկում է իր կողմից կատարվող փորձարկումների որակը և ապահովում մաքսիմալ ճշգրիտ արդյունքներ:

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան Հայաստանում միակն է, որտեղ գինու ցուցանիշները հավատարմագրված են ANSI-ASQ National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից և հենց այդ հավատարմագրումն է հայ արտադրողների և արտահանողների երաշխիքը: Ունենալով իրենց արտադրանքի միջազգային չափանիշներին համապատասխանող փորձարկման հաշվետվությունը, նրանք կարող են վստահ դուրս գալ ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային շուկա, իսկ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքները (հավատարմագրման ոլորտի շրջանակներում) ճանաչելի են բոլոր մայրցամաքներում:

 

*Համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի հետ:/ https://www.certify.am

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB