AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

ՊՐՈԴԷՔՍՊՈ 2019

Փետրվարի 11-15, Մոսկվայում տեղի ունեցավ «ՊՐՈԴԷՔՍՊՈ» 26-րդ միջազգային ցուցահանդեսը, որը սննդի, ըմպելիքների և սննդային հումքի ոլորտում թիվ 1 ցուցահանդեսն է համարվում ՌԴ-ում:

 

Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության և առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանո ներքո:

 

Ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին 69 երկրներից 2442 ընկերություններ, ովքեր իրենց արտադրանքը ներկայացնում էին 28 տարբեր թեմաներով առանձնացված տաղավարներում:

 

Ցուցահանդեսին B2B ձևաչափով մասնակցում էր նաև «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ միջազգայնորեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիան իր գործընկեր կազմակերպության՝ «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմնի հետ:

 

«ՊՐՈԴԷՔՍՊՈ 2019»-ին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ՓԼ և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմինը համատեղ մշակել էին ծառայությունների փաթեթ, որտեղ շեշտը դրված էր 1 պատուհանի սկզբունքի վրա՝ կատարել բոլոր լաբորատոր փորձարկումները և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը մեկ վայրից, ըստ ոլորտի համապատասխանության՝

 

  • Պետական Գրանցման Վկայական, որը տրամադրվում է ԿԱՀ-ին, մանկական սննդին, ջրին (հանքային, բնական, բուժիչ, սեղանի) և մարզիկների համար նախատեսված հատուկ նշանակության սննդամթերքին:

 

  • EAC* հայտարարագրեր և սերտիֆիկատներ, որոնք տրամադրվում են, ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքներին:

 

Ցուցահանդեսի ընթացքում «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» ՍՊԸ և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ աշխատակիցներն ունեցել են մոտ 100 ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ և արդյունքներն արդեն իսկ շոշափելի են, քանի որ Հայաստան վերադառնալուն պես ստացել ենք բազմաթիվ զանգեր և նամակներ:

 

*Համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի հետ:



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB