2019 թվականի մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքում կայացավ 5-րդ հոբելյանական «ԵԱՏՄ-Հայաստան համագործակցություն» բիզնես համաժողովը:
Համաժողովին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների պետական կառույցների, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ղեկավարներ:
Համաժողովին մասնակցում էր նաև «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊ ընկերության տնօրենը, հաճախորդների բաժնի և աշխատակազմի ղեկավարը, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ԵԱՏՄ շուկայի համար նախատեսված ծառայությունների հատուկ փաթեթով մասնակցել են պլենար և սեկցիոն նիստերին, B2B ձևաչափով բիզնես-հանդիպումներին, որոնք հիմք են հանդիսացել նոր գործարար կապերի բացահայտմանը և բիզնես գործունեության շրջանակների ընդլայնմանը: