Մարքեթինգի և PR-ի մասնագետ
Պաշտոն՝ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետ
Աշխատավայր՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ (Տեղափոխումն իրականացնում է ընկերությունը)
Աշխատանքային պարտականություններ.
- Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի (PR) տարեկան ռազմավարության սահմանում և իրականացում
- Ընկերության գործունեության կայուն զարգացման, առաջխաղացման, համբավի և հեղինակության ապահովում և պահպանում
- Ընկերություն-հանրություն-լրատվամիջոցներ կապի ապահովում և պահպանում
- Մամուլի հաղորդագրությունների, նամակների պատրաստում
- Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ հանրության իրազեկում, առաջխաղացում և հետադարձ կապի ապահովում՝ մարքեթինգային, գովազդային և PR գործիքների օգնությամբ
- Նոր շուկաների ուսումնասիրություններ և պոտենցիալ հաճախորդների, գործընկերների բացահայտում
- Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստում (շնորհանդեսներ), այդ թվում և տպագրական` բրոշյուրներ, բուկլետներ, կատալոգներ, պոստերներ և այլ
- Թեմատիկ միջոցառումների, կլոր սեղան քննարկումների, բիզնես այցերի կազմակերպում և լուսաբանում
- Կորպորատիվ սոցիալական էջերի և կայքի բովանդակության վարում (SMM, WCM)
- Ընկերության ներկայացում ցուցահանդեսներում (EXPO)
- Հաշվետվությունների պատրաստում
Պահանջվող որակավորումներ.
- Բարձրագույն կրթություն՝ Մարքեթինգի, PR-ի, հաղորդակցությունների կամ այլ հարակից
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Համակարգչային գրագիտություն (MS office: Word, Excel, Power Point, Outlook, Adobe Photoshop-ի կամ այլ դիզայներական ծրագրերի բազային իմացություն)
- Հաղորդակցության գերազանց հմտություններ
- Նախագծերի կառավարման ունակություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Ճկուն և ստեղծագործական միտք
- Պատասխանատվության բարձր զգացում
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն/CV ուղարկել հետևյալ էլ. հասցեին` info@fdalab.am, վերնագրի (subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Հարցազրույցի կհրավիրվեն ինքնակենսագրականների/CV նախնական դիտման փուլն անցած թեկնածուները:
Ուղարկել ռեզյումե