Միջլաբորատոր փորձարկումներ
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան շարունակաբար մասնակցում է միջլաբորատոր համեմատական փորձարկումների (ILC- Interlaboratory Comparisons) և համեմատական որակավորման փարձարկումների (PT-Proficiency Testings):
Լաբորատորիան մասնակցում է միայն ISO/IEC 17043 ստանդարտով հավատարմագրված պրովայդերների կողմից կազմակերպվող մասնագիտական փորձարկումներին:
Նմանօրինակ համեմատությունների նպատակն է գնահատել չափումների/փորձարկումների ճշգրտությունը, մշտապես վերահսկել կատարվող փորձարկումների որակը և հետևողականորեն կիրառել և գնահատել որակի հսկման պահանջները:
Միջազգային հավատարմագրման համար մասնակցությունը նման փորձարկումներին հանդիսանում է պարտադիր պահանջ, քանի որ գալիս է ապացուցելու, որ տվյալ փորձարկման լաբորատորիան մշտապես վերահսկում է իր կողմից կատարվող փորձարկումների որակը և ապահովում մաքսիմալ ճշգրիտ արդյունքներ: