Դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկումների բաժին
ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈւԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈւՄՆԵՐԻ ԲԱԺԻՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈւՄ Է
- դեղահումքի լաբորատոր փորձարկումներ` համաձայն ամերիկյան, բրիտանական, եվրոպական, ճապոնական դեղագրքային մեթոդների (USP, BP, Eu.Ph, JP)
- տարբեր դեղաձևերի լաբորատոր փորձարկումներ՝ պատվիրատուի կողմից ներկայացված չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի (ՉՏՓ), ուղեկցող հավաստագրերի և լաբորատորիայի կողմից մշակված և վավերացված մեթոդների հիման վրա
- դեղերի կենսահամարժեքության, ինչպես նաև ֆարմակոկինետիկ հետազոտություններ
- նոր և գոյություն ունեցող անալիտիկ մեթոդների մշակում և հետագա վավերացում (կատարվում է լաբորատորիայում առկա սարքավորումների բազայի հիման վրա):
ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈւԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈւՄՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ ՏՐԱՄԱԴՐՈւՄ Է
- մշակված և վավերացված մեթոդի ամբողջական հաշվետվություն, վավերացման նախագիծ, վավերացման առաջարկ
- նոր ՉՏՓ-ի ձևակերպում՝ ըստ դեղագրքային հոդվածների (BP, USP, JP)
- բոլոր փաստաթղթերը կարող են տրամադրվել 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):
ԲԱԺԻՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐՈՎ
- HPLC Knauer, Գերմանիա - բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրեր
- 450-GC-MS Bruker, ԱՄՆ - գազային քրոմատագիր-մասս սպեկտրաչափ
- 450-GC Bruker, ԱՄՆ - գազային քրոմատագիր
- ICS -900 / 1100 Dionex, ԱՄՆ - իոնային քրոմատագիր
- AAS 7000 Shimadzu, Ճապոնիա - ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ
- Spectro UV meter MRC, Իսրայել - ՈւՄ սպեկտրաչափ:
ԲԱԺԻՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐՈՎ
- P8000 A Kruss Optronic, Գերմանիա - պոլյարիմետր
- Semi-Micro Osmometer K-7400 Knauer, Գերմանիա - օսմոմետր
- - 86OC freezers MRC, Իսրայել - սառցարաններ
- Analytical balances MRC, Իսրայել - անալիտիկ կշեռքներ (D=0,1 մգ, D=0,01մգ)
- Centrifuges MRC Իսրայել - ցենտրիֆուգներ (6000 պտ/ր, 16.000 պտ/ր)
- MSF MRC, Իսրայել - մուֆելային վառարան
- Sotax, Շվեյցարիա - մաշվելիության որոշման սարք
- Sotax, Շվեյցարիա - տրոհելիության որոշման սարք
- Sotax, Շվեյցարիա - լուծելիության որոշման սարք
- pH-meter MRC, Իսրայել - pH-մետրեր
- Vortex MRC, Իսրայել - խառնիչներ
- Ultrasonic bath MRC, Իսրայել - ուլտրաձայնային բաղնիքներ
- Millipore, Ֆրանսիա - ջրի դեիոնիզատոր
- MRC, Իսրայել - վակուումային չորացուցիչ
- MRC, Իսրայել - մագնիսական խառնիչներ` տաքացման ռեժիմով
- MRC, Իսրայել - թվային առանցքային խառնիչ
- MRC, Իսրայել - ռոտորային գոլորշացուցիչ
- Macherey-Nagel, Գերմանիա - կարծր-ֆազային լուծահանման սարք:
ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈւԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈւՄՆԵՐԻ ԲԱԺՆՈւՄ
- նմուշապատրաստման ընթացքում օգտագործվում են միայն սերտիֆիկացված ռեակտիվներ և ստանդարտներ
- բոլոր սարքերը շահագործվում են համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների (SOP)
- ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից անցկացվում են անալիտիկ սարքավորումների ամենամյա ստուգաչափումներ և տրվում են ստուգաչափման հավաստագրեր
- որակի հսկման ապահովման նպատակով կատարվում են նաև սարքավորումների ներքին տրամաչափարկումներ` համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների: