Սննդի որակի և անվտանգության փորձարկումների բաժին
- իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկում
- փորձարկման մեթոդների մշակում և վավերացում (վալիդացիա)
- գիտահետազոտական աշխատանքներ:
ՓՈՐՁԱՐԿՈւՄՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐ
Փորձարկումներն իրականացվում են համաձայն`
- միջազգային ստանդարտների (ISO, DIN, EN, GB/T և այլն)
- ազգային ստանդարտների (ՀՍՏ, ՀՍՏ/ԻՍՕ, ԳՕՍՏ, ԳՕՍՏ-Ռ)
- պատվիրատուների կողմից ներկայացվող ցանկացած նորմատիվային փաստաթղթերի
- եվրոպական և Մաքսային Միության կանոնակարգերի
- հավատարմագրված մեթոդների՝ Չինաստանի տեխնիկական կանոնակարգերից:
Փորձարկումների որակի վերահսկում`
- պարբերական մասնակցություն Մասնագիտական Որակավորման թեստերի (PT)
- ստանդարտի ավելացմամբ որակի վերահսկում (spiking)
- ստանդարտից զերծ նմուշի փորձարկում
- խաչաձև փորձարկումներ (cross checking)
Բոլոր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են եվրոպական համալսարաններում: Մասնագետների 30% ը քիմիական գիտությունների թեկնածուներ են:
Նմուշապատրաստման ընթացքում օգտագործվում են միայն սերտիֆիկացված ռեակտիվներ և ստանդարտներ:
Բոլոր սարքերը շահագործվում են համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների (SOP):
ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից անկացվում են անալիտիկ սարքավորումների ամենամյա ստուգաչափումներ և տրվում են ստուգաչափման հավաստագրեր:
Համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների՝ իրականացվում են որակի հսկման ապահովման տրամաչափարկումներ:
- LC-MS - Հեղուկային քրոմատագիր-մասս սպեկտրաչափ Agilent, ԱՄՆ (հակաբիոտիկների, ներկանյութերի, բիֆենիլների, մելամինի, ցիանուրոնաթթվի և այլնի որոշում)
- HPLC Knauer - Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագիր Knauer, Գերմանիա (վիտամինների՝ յուղալույծ, ջրալույծ, կոնսերվանտների՝ սորբինաթթու, բենզոաթթու և այլն, օրգանական թթուների՝ կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու, կաթնաթթու, շաքարների՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա, ամինաթթուների, բիֆենիլների, հակաբիոտիկների, հորմոնների, միկոտոքսինների, բենզապիրենի, նիտրոզամինների, ներկանյութերի և այլնի որոշում)
- Bruker 450-GC - Գազային քրոմատագիր Bruker, ԱՄՆ (մեթանոլի, բարձր սպիրտների, ալդեհիդների, քացախաթթվի և նրա եթերների, ֆուրֆուրոլի, նիկոտինի և այլնի որոշում)
- Bruker 450-GC-MS - Գազային քրոմատագիր-մասս սպեկտրաչափ Bruker, ԱՄՆ (արոմատիկ ալդեհիդների, ֆտալատների, պեստիցիդների, բիֆենիլների, նիտրոզամինների, ինչպես նաև անհայտ նյութերի որակական որոշում՝ օգտվելով սարքի հարուստ գրադարանից)
- AAS 7000 - Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ Shimadzu, Ճապոնիա (երկաթի, պղնձի, նիկելի, մանգանի, քրոմի, անագի, նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի, ստրոնցիումի, մագնեզիումի, բիսմուտի, բերիլիումի, մոլիբդենի, ալյումինի, սուրմայի, արծաթի, սելենի, ինչպես նաև ծանր մետաղների՝ սնդիկի, կապարի, կադմիումի, արսենի որոշում)
- ICS-900 և ICS 1100 - Բարձրարդյունավետ իոնային քրոմատագիր Dionex, ԱՄՆ (անիոնների` ֆտորիդ, քլորիդ, նիտրիտ, նիտրատ, բրոմիդ, ֆոսֆատ, սուլֆատ և կատիոնների` լիթիում, նատրիում, կալիում, ամոնիում, մագնեզիում, կալցիում որոշում)
- RAPID N Cube - Ազոտի անալիզատոր Elementar, Գերմանիա (պրոտեինի որոշում ըստ ընդհանուր ազոտի)
- TIT-5 - Տիտրատոր MRC Ltd, Իսրայել (ցնդող և տիտրվող թթվության, ինչպես նաև տիտրման ճանապարհով` այդ թվում պոտենցիոմետրիկ, որոշվող ցուցանիշներ)
- HI 84500 - SO2 տիտրատոր HANNA Instruments, ԱՄՆ (ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի (SO2) որոշում)
- FSA 1510 - Սննդի բազմաֆունկցիոնալ անալիզատոր MRC Ltd, Իսրայել (հակաբիոտիկների, հորմոնների, միկոտոքսինների և այլ նյութերի իմունաֆերմենտատիվ որոշում):