Մանրէաբանական փորձարկումների բաժին
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈւՄՆԵՐ
Մանրէաբանական բաժինն իրականացնում է պատրաստի դեղաձևերի և դեղամիջոցների արտադրության համար նախատեսված հումքի և օժանդակ նյութերի մանրէաբանական փորձարկումներ (մաքրություն, ստերիլություն): Փորձարկումներն իրականացվում են համաձայն՝
- Ռուսաստանի Դաշնության պետական դեղագրքի
- Ամերիկյան դեղագրքի
- Եվրոպական դեղագրքի
- Հատուկ դեղամիջոցի համար մշակված մասնավոր դեղագրքային հոդվածի
Մանրէաբանական մաքրության որոշման համար իրականացվում են հետևյալ փորձարկումները՝
- Աերոբ մանրէներ
- Սնկեր՝ խմորասնկեր և բորբոսասնկեր
- Էնտերոբակտերիաներ
- Pseudomonas aeruginosa
- Staphylococcus aureus
- Escherichia coli
- Salmonella spp.
Ստերիլության ստուգում՝
- Աերոբ մանրէներ
- Անաերոբ մանրէներ
- Սնկեր
Էնդոտոքսինների որոշում (LAL թեստ):
Հակամանրէային կոնսերվանտների արդյունավետության որոշում:
Հակաբիոտիկների հակամանրէային ակտիվության որոշում:
Բժշկական նշանակության պրոբիոտիկ միջոցները փորձարկվում են հետևյալ ցուցանիշներով՝
- Մանրէաբանական մաքրություն
- Լակտոմանրէների որոշում
- Բիֆիդոմանրէների որոշում
- Պրոբիոտիկների տիտրի որոշում
Փորձարկումներն իրականացվում են համաձայն ՝
- Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի
- ՀՀ և ԵՄ տեխնիկական կանոնակարգերի
- Սանիտարական կանոնների և նորմերի
- Միջազգային ստանդարտների (ISO, ISO/TS, DIN, EN)
- Ազգային ստանդարտների (ԳՕՍՏ, ԳՕՍՏ Ռ, ՄՈւԿ, ՄՈւ, ԲՍՏ ԻՍՕ, ՂՍՏ ԻՍՕ)
- Մթերքի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի
Իրականացվում են հետևյալ ցուցանիշների որակական և քանակական փորձարկումներ ՝
- ՄԱՖԱՄք
- ՄԸԹ 22oC/37oC
- ԱՑԽՄ (կոլիձևեր)
- Ջերմատոլերանտ կոլիձևեր
- Escherichia coli
- Enterobacteriaceaе ընտանիքի մանրէներ
- Enterobacter sakazakii
- Salmonella spp.
- Enterococcus ցեղի մանրէներ (ֆեկալ ստրեպտոկոկեր)
- Pseudomonas aeruginosa
- Staphylococcus aureus
- Listeria monocytogenes
- Bacillus cereus
- Սուլֆիտվերականգնող կլոստրիդիումներ (սպորներ)
- Clostridium perfringens
- Խմորասնկեր/բորբոսասնկեր
- Candida albicans
- Պսիխրոտրոֆ մանրէներ
- Կաթնաթթվային մանրէներ (լակտոմանրէներ)
- Բիֆիդոմանրէներ
- Պրոբիոտիկ մանրէներ
Փորձարկումներն իրականացվում են, ինչպես դասական, այնպես էլ էքսպրես եղանակով՝ ԻԺ ՊՇՌ:
Հայտնաբերված մանրէների նույնականացման և հաստատման համար օգտագործվում են՝
- Սելեկտիվ, էլեկտիվ, ախտորոշիչ, քրոմոգեն միջավայրեր
- Մանրադիտում, մանրէների ներկման տարբեր եղանակներ
- Կենսաքիմիական թեստեր
- Շճաբանական թեստեր
Մանրէաբանական լաբորատորիայի հագեցվածությունը՝
- Օգտագործվում են արտասահմանյան արտադրողների սերտիֆիկացված, որակի վերահսկումն անցած սննդային միջավայրեր և ռեակտիվներ, ինչպիսիք են Carl Roth, Biomerieux, Genekam, Eppendorf, Sartorious, Liofilchem, SigmaAldrich
- Ամերիկյան էտալոնային թեստ կուլտուրաների հավաքածուներ (ATCC)
- 3 հատ B դասի մաքուր գոտիներ՝ իրենց II դասի A2 տիպի կենսաանվտանգության պահարաններով՝ համաձայն միջազգային դասակարգման
- ԻԺ ՊՇՌ համակարգ «Quant Studio 5» (Thermo Fisher Scientific)
Փորձարկումների որակի վերահսկողությունն ապահովվում է հետևյալ չափորոշիչների օգնությամբ՝
- Լաբորատոր փորձարկումների արդյունքների հավաստիության վրա ուղղակի կամ անուղղակի կերպով ազդող սննդային միջավայրերի, օժանադակ սարքավորումների, շրջակա միջավայրի և օդի որակի վերահսկում
- Փորձարկումների փաստաթղթավորում
- Աշխատակազմի որակավորման պարբերական բարձրացում