Գաղտնիության քաղաքականություն
Խնդրում ենք ծանոթանալ www.tonusles.am կայքի Գաղտնիության Քաղաքականությանը:
«Տոնուս-Լես» ընկերությունն ունի հեղինակային իրավունքներ՝ www.tonusles.am, www.fdalab.am, www.narekatsiclinic.am և www.tonusles.ge կայքերում տեղ գտած յուրաքանչյուր նյութի, հոլովակի, նկարների վերաբերյալ, ինչպես նաև իրավատերն է ապրանքային կամ առևտրային նշանների, լոգոտիպերի, կարգախոսերի և անվանումների:
Կայքում տեղ գտած ցանկացած նյութի օգտագործումը կամ փոփոխումը համարվում է «Տոնուս-Լես» ընկերության մտավոր սեփականության իրավունքի խախտում:
Կայքի բոլոր նյութերը նախատեսված են բացառապես դիտման համար: Նյութերի պատճենումը, վերարտադրումը, վերատպումը, հրապարակումը, փոխանցումն ու տարածումն արգելվում է:
Տվյալ արգելքն ուղղված է կայքի նյութերը տարածելուն և ոչ հեղինակային հղումներ ստեղծելուն:
Օգտվելով «Տոնուս-Լես» ընկերության կայքից՝ օգտատերը համաձայնվում է, որ տվյալ կանոնները, Գաղտնիության Քաղաքականության հետ միասին, կազմում են կայքի օգտագործման համար նախատեսված համաձայնություն՝ օգտատիրոջ և «Տոնուս-Լես» ընկերության միջև:
Վերջին փոփոխություններ՝ 17.05.2017
Գաղտնիության քաղաքականություն
«Տոնուս-Լես» ընկերության պաշտոնական կայք հնարավոր է մուտք գործել ինչպես անանուն, այնպես էլ կա հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, որի դեպքում անհրաժեշտ է լրացնել անունը և էլեկտրոնային հասցեն:
Ընկերությունը հավաքագրում է օգտատերերի անձնական տեղեկություններն՝ իրեն ուղղված նամակի օգնությամբ:
Տեղեկատվությունն անհրաժեշտ է մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավման, ինչպես նաև հետաքրքրող հարցերի շուրջ արդյունավետ փոխհամագործակցության համար: Տրամադրված տեղեկատվությունը կարող է կիրառվել նաև մարքեթինգային կամ այլ կորպորատիվ նպատակներով: Օգտվելով www.tonusles.am կայքից՝ օգտատերն ընդունում է հետևյալ գաղտնիության քաղաքականությունը:
Օգտատերի իրավունքները`
1. Ըստ օգտատերի կողմից ուղղարկված հայցի` տվյալների բազայից կհեռացվեն իր տվյալները:
2. Օգտատերն իրավունք ունի խնդրելու չօգտագործել իր տվյալները՝ մարքեթինգային նպատակներով:
3. Օգտատերը կարող է հայտնել իր բողոքները, առաջարկները ինչպես նաև կարող է դիմել իրեն հետաքրքրող հարցով:
4. Օգտատերը կտեղեկանա Գաղտնիության Քաղաքականության վերաբերյալ փոփոխություններին:
«Տոնուս-Լես» ընկերության իրավունքները՝
1. Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ փոփոխել, խմբագրել և թարմացնել Գաղտնիության Քաղաքականությունը:
2. Ընկերությունը կտեղեկացնի Գաղտնիության Քաղաքականության վերաբերյալ ցանկացած փոփոխություն՝ տեղադրելով թարմացված տարբերակը կայքում:
Վերջին փոփոխություններ՝ 17.05.2017