AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Մասնագիտական ուսուցում

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ղեկավարությունը մշտական ուշադրության տակ է պահում փորձարկման լաբորատորիայի անձնակազմի ուսուցման պատշաճ իրականացումը: Համաձայն լաբորատորիայում ներդրված համակարգի և նախապես մշակված ուսուցման պլանի ժամանակացույցի՝ աշխատակիցները մասնակցում են տարբեր ոլորտներին առնչվող դասընթացների և գիտաժողովների, թե´ երկրի ներսում, և թե´ արտերկրում:

Ուսուցումները անցկացվում են միջազգային ճանաչում ունեցող գիտական կենտրոնների, անվանի համալսարանների դասընթացավարների կողմից:


Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային գործակալության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում Սննդի փորձարկումների և Չափագիտության Կարողությունների Ուժեղացում» ծրագրի շրջանակներում տարբեր ժամանակահատվածներում Գերմանիայի Իչտայն քաղաքի Ֆրեզենիուսի կիրառական գիտությունների համալսարանում անցկացված երկշաբաթյա դասընթացներին իր մասնակցությունն է ունեցել նաև «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի անձնակազմը:


Արտերկրում անցկացվող դասընթացներից զատ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային գործակալության աջակցությամբ պարբերաբար լաբորատորիա են հրավիրվում միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, ովքեր գործնական դասընթացներ են անցկացնում լաբորատորիայում:
Եվրոպայի առաջադեմ սննդի և դեղերի լաբորատորիաների մասնագետների հետ իրականացվում են առցանց թրեյնինգներ: Մասնավորապես, մշակվում և վավերացվում են սննդի փորձարկման պահանջված մեթոդներ:


Լաբորատորիայի մասնագետները մասնակցում են նաև միջազգային գիտաժողովների: 2015 թվականին մեր երիտասարդ մասնագետները մասնակցեցին Ֆրանսիայի Բորդո քաղաքում կայացած «EuroAnalysis 2015» անալիտիկ քիմիայի վերջին նվաճումները ներկայացնող գիտաժողովին: Գիտաժողովին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի մասնագետների կողմից ներկայացվել էր սննդամթերքում ֆտալատների որոշման մեթոդը:

 

Առ այսօր «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ղեկավարության առաքելության կարևորագույն խնդիրներից և նպատակներից մեկը եղել և մնում է անձնակազմի գիտելիքների և հմտությունների զարգացումը, որը կկրի շարունակական բնույթ:

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB