Սույն թվականի մարտի 9-ին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի «Սննդի Որակի և Անվտանգության Փորձարկումներ»-ի բաժնի ավագ մասնագետը և որակի կառավարիչը մեկնել էին Թբիլիսի՝ մասնակցելու գերմանական PTB (Physikalisch - Technische Bundesanstalt) կազմակերպության կողմից իրականացվող միջլաբորատոր փորձարկումների անցկացման և արդյունքների քննարկման թրեյնինգին:
Թրեյնինգի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.
- Միջլաբորատոր համեմատությունների (ILCs) և միջլաբորատոր մասնագիտական թեստավորումների (PTs) միջև տարբերությունը
- Միջլաբորատոր համեմատությունների (ILCs) և միջլաբորատոր մասնագիտական թեստավորումների (PTs) իրականացման նպատակները
- PT արդյունքների և զգուշացնող արժեքների վերլուծություն
- Շտկիչ միջոցառումների որոշում և իրականացում
- PT տվյալների ներկայացում և վիճակագրական վերլուծություն
- PT արդյունքների անհամապատասխանությունների արմատական պատճառների բացահայտում և տվյալների վերլուծություն: