Բարձրաստիճան պաշտոնյաները լաբորատորիայով շրջելիս, ծանոթանում էին գերժամանակակից սարքերի հնարավորություններին և ֆունկցիաներին:
Վարչապետը մեծապես կարևորել է նման ժամանակակից լաբորատորիայի գործունեությունը՝ նշելով, որ հանրապետության բոլոր սնունդ արտադրողները պարտավոր են հանրությանը մատուցել բարձրորակ արտադրանք, հակառակ պարագայում նման լաբորատորիաների միջոցով անմիջապես կպարզվեն բոլոր թերությունները:
«Մեր նպատակն է հանրապետությունում ստեղծել նման լաբորատոր փորձագիտական ցանց, առանց որի եզրակացության՝ որևէ արտադրանք չի մատուցվի հանրությանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նախարարը նշել է, որ Եվրոպայում որակյալ ապրանք ներկայացնելու համար հարկավոր է նաև որակյալ փորձաքննություն, ցավոք սրտի նման փորձաքննությունները կատարվում են առայժմ միայն եվրոպական լաբորատորիաներում:
Առողջապահության նախարարը նշել է, որ նման լաբորատորիաների առկայությունը Հայաստանում շատ պահանջված է, որի օգնությամբ կարելի է թեթևացնել դեղգործակալության լաբորատորիայի գերծանրաբեռնված աշխատանքը:
Այսպիսով «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներկրվող դեղերի և սննդի համար իրականացնել որակի, կենսահամարժեքության, կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը, որն էլ իր հերթին կխթանի տեղական որակյալ ապրանքների արտադրությունը և արտահանումը: