«Էկոգլոբ ՍՊԸ»-ն Գերմանիայի Ֆիզիկատեխնիկական դաշնային տեսչության (PTB Ազգային չափագիտական ինստիտուտ) Միջազգային տեխնիկական համագործակցության (International Technical Cooperation) ծրագրի շրջանակներում 2013թ. նոյեմբերի 8-ին կազմակերպեց լաբորատորիաների ցանցի հերթական հանդիպումը, որն այս անգամ տեղի ունեցավ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայում:
Կոնֆերանսը վարում էր վերոնշյալ ծրագրի կողմից հրավիրված միջազգային փորձագետ, PTB ներկայացուցիչ Քրիստի Ֆրյոզեն:
Ներկա էին ՀՀ մի շարք լաբորատորիաների նեկայացուցիչներ. Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատորիա, «Նարեկ» գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա, «Մավաս Գրուպ», «Ստանդարտ դիալոգ», «Դարմանթեստ լաբորատորիս» և այլն:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել արդի խնդիրները, որոնք առկա են գրեթե բոլոր լաբորատորիաներում, գտնել դրանց լուծումները և կարճ ժամանակահատվածում փորձել իրականացնել դրանք: Մասնավորապես քննարկվող հարցերից էր լաբորատորիաների ստանդարտ լուծույթների, գազերի, մանրէաբանական միջավայրերի և նման այլ որակյալ ու մատչելի պարագաների ձեռքբերման խնդիրը:
Քննարկվեցին նաև ISO 17025:2005 ստանդարտի ներդրման և կիրառման մանրամասները: