2015թ. մարտի 26-ին Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում գտնվող «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիա:
Վարչապետը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին, գործունեությանը, գերժամանակակից սարքավորումների հնարավորություններին և ֆունկցիաներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է լաբորատորիայի ISO/IEC 17025:2005 միջազգային հավատարմագրումը՝ ստացած ամերիկյան ընկերության՝ ANSI-ASQ ANAB-ի կողմից և նշել, որ այն հնարավորություն կտա խթանել տեղական որակյալ արտադրանքի արտադրությունը և ավելացնել արտահանման ծավալները:
Միջազգային հավատարմագրման արդյունքում «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի ներկայացրած եզրակացությունը հիմք կընդունվի աշխարհի բոլոր երկրներում:
Վարչապետը կարևորել է նաև լաբորատորիայի հետագա զարգացումը և գործարարների մոտ վստահության պահպանումը: