AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն բացում է ԵՄ շուկայի դռները՝ հայկական գինու համար

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ընգրկվել է Եվրոպական Միության երրորդ երկրներից գինիներ ներմուծելու համար պահանջվող VI-1 փաստաթուղթ (սերտիֆիկատ) տրամադրելու իրավունք ունեցող գործակալությունների և լաբորատորիաների ցանկում:

Սա նշանակում է, որ այսուհետ հայ գինի արտադրողները ստիպված չեն լինի հասնելու Վրաստան:


«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի այս քայլը ևս մեկ հնարավորություն է հայ գինի արտադրողների և արտահանողների համար իրենց ժամանակը և ռեսուրսները առավել նպատակային օգտագործելու և իհարկե իրենց արտադրանքը դեպի Եվրոպական Միության երկրներ արտահանելու համար:


Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ այս առիթով մեզ շնորհավորել են մեր մշտական գործընկերները, մասնավորապես գերմանական PTB ընկերությունը, ով կարևորելով հայկական գինու դերը համաշխարհային շուկայում, նշել է այս սերտիֆիկատի առկայության պայմաններում հայ գինի արտադրողների հետագա արտահանման, ինչպես նաև նոր շուկաների ձեռք բերման առավել լայն հնարավորությունները:


Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք համագործակցության:



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB