Օգոստոսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիա:
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ հիմնադիր Լևոն Հակոբյանը, ամերիկահայ գործարար Սարգիս Նուրյանը:
Մինչ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայում նախատեսված շրջայցը` նախարարին տեսաֆիլմի միջոցով ներկայացվել է ընկերության գործունեությունը. ընկերության հիմնադիր Լևոն Հակոբյանը ներկայացրել է իրականացվող աշխատանքները, անդրադարձել խնդրահարույց հարցերին, կիսվել ապագային միտված մեծածավալ ներդրումային ծրագրերով:
Արծվիկ Մինասյանն իրականացվող աշխատանքներից իր գոհունակությունն է հայտնել և նշել համագործակցության պատրաստակամությունը՝ նոր ծրագրերի իրագործման համար