AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

«Ամբրոտոն» հայրենական արտադրության նոր հակահազային դեղամիջոց

Հարցերին պատասխանում է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը:

 

Վերջերս ‹‹Տոնուս-Լես›› բրենդի ներքո շուկա դուրս եկավ երեխաների համար նախատեսված ‹‹Ամբրոտոն›› հակահազային դեղամիջոցը: Այն ամբրօքսոլ ակտիվ նյութ պարունակող առաջին հայկական խորխաբեր դեղամիջոցն է, որն իր որակական ցուցանիշներով կարող է մրցել Եվրոպայից ներկրված դեղամիջոցների հետ:

 

Ի՞ նչը ոգեշնչեց ‹‹Տոնուս-Լես›› ընկերությանը ստեղծել ‹‹Ամբրոտոն›› խորխաբեր դեղամիջոցը:

 

Ուսումնասիրելով տեղական շուկան և հակահազային դեղամիջոցներն աշխարհում՝ եկանք այն եզրահանգման, որ հայրենական արտադրությունում բացակայում է հակահազային բարձր արդյունավետություն ունեցող ամբրօքսոլ ակտիվ նյութով դեղը: Ամփոփելով ուսումնասիրության արդյունքները՝ ձեռնամուխ եղանք Ամբրոտոն հակահազային դեղամիջոցի արտադրությանը: Քանի որ երեխաների առողջությունը առաջնային արժեք է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության համար, հետևաբար մեծագույն պատասխանատվությամբ ենք մոտեցել այս գործին:

 

Քանի՞ տարեկան երեխաների համար է նախատեսված «Ամբրոտոնը» և ի՞նչ ցուցումներ ունի:

 

Ամբրոտոնը հակահազային դեղամիջոց է օշարակի տեսքով,նախատեսված է 2-12 տարեկան երեխաների համար: Այն ջրիկացնում է խորխը և նպաստում դրա արագ դուրս բերմանը: Ամբրոտոնն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություն, ազդում է ողջ շնչառական համակարգի վրա և նպաստում է, որ հակաբիոտիկները ավելի լավ ներթափանցեն թոքային հյուսվածք: Ցուցված է թաց հազի, սուր և խրոնիկ բրոնխիտների, թոքաբորբի, բրոնխոէկտատիկ հիվանդության ժամանակ: Այն կարելի է ընդունել սննդից անկախ և նաև ընդունելուց հետո ջուր խմել: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում ուշադրությամբ կարդալ ներդիր թերթիկը:

 

Ինչո՞վ է առանձնանում «Ամբրոտոնը» շուկայում առկա այլ խորխաբեր դեղամիջոցներից:

 

Ամբրոտոնը ունի ազնվամորու հաճելի համ՝ հետևաբար փոքրիկները հեշտությամբ են այն խմում: Ամբրոտոնը արտադրված է Հայաստանում՝ Եվրոպական չափանիշներին համաձայն: Չի պարունակում շաքար, սպիրտային մաս, գունանյութեր: Բացի այդ, շուկայում առկա այլ խորխաբեր դեղամիջոցների համեմատ, այն բավական մատչելի է:
Հարկ է նշել նաև, որ մինչև շուկա դուրս գալը` Ամբրոտոնը միջազգային չափանիշների համաձայն մանրազնին լաբորատոր փորձարկումների է ենթարկվել: Դեղի մշակման, արտադրության և որակի կառավարման ողջ գործընթացը հսկվել է ‹‹Տոնուս-Լես›› ընկերության և ‹‹ԷՖ-ԴԻ-Էյ Լաբորատորիա›› ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից:

 

Ի՞նչ նորույթներ են սպասվում ապագայում:

 

Ներկայումս ‹‹Տոնուս-Լես›› ընկերությունը ‹‹ԷՖ-ԴԻ-Էյ Լաբորատորիա›› ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի հետ միասին զբաղվում է հայրենական արտադրությունում դեռևս բացակա և բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցների ուսումնասիրությամբ և դրանց արտադրության կազմակերպմամբ: Մեր նպատակն է հայ սպառողին հասանելի դարձնել նման դեղամիջոցները:



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB