AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Մանրէաբան

ՊԱՇՏՈՆ՝ Մանրէաբանական փորձարկումների բաժնի մասնագետ

 

ԴՐՈւՅՔ՝  Լրիվ դրույք

 

ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ՝ Երկարաժամկետ

 

ՍԿԻԶԲ՝ Անմիջապես
 

ՎԱՅՐ՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ միջազգայնորեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիան աշխատանքի է հրավիրում մանրէաբանի։
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝

 

  • Իրականացնել պարենային և ոչ պարենային արտադրատեսակների մանրէաբանական փորձարկումներ՝ ըստ գործող և սահմանված կանոնակարգերի, նորմերի, ԳՕՍՏ-րի և տեխնիկական պայմանների՝ նմուշապատրաստումից մինչև վերջնական արդյունք
  • Մշակել, պլանավորել և կատարել մանրէաբանական հետազոտություններ՝ հաստատված ժամանակացույցի համաձայն։

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ՝

 

  • Բարձրագույն կրթություն (մանրէաբան/կենսաբան/կենսաբան-քիմիկոս)
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 1 տարի (ցանկալի է)
  • Կանոնակարգերի, նորմերի և ԳՕՍՏ-ի իմացություն (ցանկալի է)
  • ԻՍՕ ստանդարտների իրազեկվածություն (ցանկալի է)
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Աշխատանաքի նկատմաբ բարձր պատասխանատվության զգացում
  • Ազնվություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Կարգապահություն և աշխատասիրություն

 

ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՆ ԱՊԱՀՈՎՈւՄ Է՝

 

  • Աշխատակիցների երկկողմանի տեղափոխումը՝ Երևանից դեպի լաբորատորիա և հետադարձ ուղղությամբ
  • Ընդմիջումը լաբորատորիայի տարածքում
  • Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ՝ 09։00-18։00

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝

 

Աշխատավարձի չափը կքննարկվի նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։


ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳ՝

 

Համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլ.հասցեներին՝ info@fdalab.am, meri.harutyunyan@fdalab.am նամակի վերնագիր  (subject)  դաշտում նշելով «Մանրէաբան»։

 

ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 25/06/2023

 

Ընկերությունը կապ կհաստատի միայն այն թեկնածուների հետ, ովքեր կընտրվեն հարցազրույցի փուլի համար: Մենք հարգում և երաշխավորում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը:

 

Ուղարկել ռեզյումե
Անուն*
Ազգանուն*
Հաղորդագրություն*
Կցեք ռեզյումե, միայն doc, docx, pdf ֆորմատների և <500 կբ



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB