AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Քրոմատագրաֆիայի (ԲԱՀՔ) 1-ին հայալեզու գրքի շնորհանդեսը

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի  աշխատակից, քիմիական գիտու­թյուն­ների դոկտոր Սերգեյ Ս. Հայրապետյանի հեղինակությամբ լույս է տեսել «Կիրառական Բարձրարդյունավետ Հեղուկային Քրոմատագրաֆիա» ձեռնարկը, որը ԲԱՀՔ-ին վերաբերվող 1-ին հայալեզու գիրքն է:

 

Բարձրար­դյունավետ հեղուկային քրոմատագրաֆիան, նրա հետ առնչվող տեխնիկական միջոցները վերջին տարիներին դարձել են գերակշռող անալիտիկական եղանակներ ոˊչ միայն դեղագոր­ծության, քիմիական, սննդի արդյունաբերության և բնապահպանական լաբորատո­րիանե­րում, այլև թերապևտիկ դեղամիջոցների մոնիտորինգում: ԲԱՀՔ-ը կիրառվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ իրականացնելով հումքի, կիսաֆաբրիկատների և վերջնական նյութերի որակի վերահսկումը:

 

Հեղինակը գրքին տվել է ավելի շատ կիրառական բնույթ, ինչը հնարավորություն կտա գործնականում լուծելու ԲԱՀՔ-ում առավել հաճախ հանդիպող խնդիրները, հնարավոր անսարքությունները՝ տեղում տալով հստակ լուծումներ: Քրոմատագրաֆիայի հիմունքներին և տեսական հարցերին վերաբերող հարցերը պարզաբանված են մատչելի, չկան բարդ ֆորմուլաներ և հարցերի խիստ տեսական քննարկումներ: Գիրքը ներառում է նաև մասնագիտական տերմինաբանական բառարան, որը կարող է հետագայում հիմք հանդիսանալ ավելի ընդգրկուն քրոմատագրաֆիական բառարանի ստեղծման համար:

 

Գիրքը կարող է գործունեության կարևոր ուղեցույց դառնալ ինչպես «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի, այնպես էլ անալիտիկական աշխատանքներ իրականացնող լաբորատո­րիա­ների, քրոմատագրաֆիայիով հետաքրքրվող և զբաղվող մասնագետների, ԲՈՒՀ-երի և շահագրգիռ այլ կազմակերպությունների համար:

 

Ինչպես գրքի տպագրությունը, այնպես էլ շնորհանդեսի կազմակերպումը տեղի ունեցավ «Տոնուս-Լես» ընկերության հովանավորությամբ:

 

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարություններից, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ -ից, ազգային և միջազգային կազմակերպություններից, դեղագործական ընկերություններից, ԲՈՒՀ-ից ներկայացուցիչներ, նաև ոլորտի մասնագետներ և ուսանողներ: Գրքի շնորհանդեսի մասին, գրեց նաև մամուլը:

 

https://yelaket.am/

 

https://yn.am/

 

https://novostink.ru/

 

https://sobesednikarmenii.ru/

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB