AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

«ԷՖ-ԴԻ-ԷՅ-Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան՝ որպես Պետական Գրանցման գործընթաց իրականացնող

Հայաստանի Հանրապետությունը Մաքսային Միության անդամ երկիր է և ղեկավարվում է Մաքսային Միության Տեխնիկական Կանոնակարգերով և Որոշումներով:

 

Դա նշանակում է, որ ՀՀ-ն ի զորու է իրականացնելու «Պետական Գրանցում Պահանջող Արտադրատեսակների Գրանցման Գործընթացը»:

 

Գործընթացի իրականացման արդյունքում, արդեն իսկ գրանցված արտադրանքը հայտնվում է ՄՄ պետական գրանցման վկայագրերի միասնական գրանցամատյանում, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ տվյալ արտադրանքը կարող է իրացվել նաև Մաքսային Միության մյուս անդամ երկրներում:

 

Այսուհետ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան իրավասու է իրականացնելու Պետական Գրանցման Գործընթացը և հանձնել Պետական Գրանցման Վկայագիր` համաձայն ՄՄ ՏԿ և Որոշումների պահանջների, ինչպես նաև ՀՀ ԿՈ N 1339-Ն առ 22 դեկտեմբերի 2016թ. «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» որոշում-կետ 1-ի:

 

Պետական գրանցում պահանջող մի շարք արտադրատեսակներ, մասնավորապես՝ կենսաակտիվ հավելումներ, մանկական սնունդ, ջուր (մանկական խմելու՝ շշալցված, բնական-հանքային, բուժիչ-սեղանի, բուժիչ-հանքային), հատուկ մասնագիտացված սնունդ՝ մարիզկների համար, կոսմետիկ միջոցներ` այդ թվում և մանկական, այսուհետ Պետական Գրանցման գործընթացը կանցնեն և Պետական Գրանցման Վկայագիր կստանան «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից:

 

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից մի շարք արտադրատեսակներ արդեն  անցել են գործընթացը և ստացել Պետական Գրանցման Վկայագրերը,  որոնց մասին վկայում է ՄՄ պետական գրանցման վկայագրերի միասնական գրանցամատյանը: Գրանցված արտասրատեսակներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով. https://www.eurasiancommission.org/ru/docs/Lists/List/vet_san_fito.aspx

 

Գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել + (374 96) 35 00 01 հեռախոսահամարով:

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB