AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Հեղուկային քրոմատագրաֆիայի հիմունքներ

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է կրթության, ուսուցման վերաբերյալ հարցերը:

 

Ունենալով բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմ՝ ոլորտում կարողանում է աչքի ընկնել իր նորարարական մոտեցումներով:

 

Ի ուրախություն ոլորտի ապագա մասնագետների, տեղեկացնում ենք, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան սկսել է իրականացնել վերապատրաստման՝ «Հեղուկային քրոմատագրաֆիայի հիմունքներ», տեսական և գործնական դասընթացներ:

 

Ի սկզբանե գնահատվում է մասնակիցների գիտելիքների մակարդակը, իսկ այնուհետ սկսվում են համապատասխան դասընթացները, որոնք ուղղված են ոչ միայն խորացնելու մասնակիցների գիտելիքներն, այլև զինելու նրանց նոր գիտելիքներով՝ արդի պահանջներին համապատասխան:

 

Դասընթացի ավարտին տրվում է վկայական, իսկ փայլուն առաջադիմություն ունեցողներին ընձեռվում է հնարավորություն դառնալու «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի աշխատակից:

 

Ընկերության տնօրինությունը վստահ է, որ այս քայլը կարևոր և լուրջ նշանակություն ունի թե´ ոլորտի, և թե´ հայաստանյան աշխատաշուկայի համար:

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB