AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

«Քրոմատագրաֆիայի հիմունքներ» դասընթացի հաջողությունները

Հաճելի զգացողություն է, երբ գիտակցում ես, որ կատարածդ աշխատանքի արդյունավետությունն այնքան բարձր է, որ անգամ կարիք չի լինում անընդհատ խոսել կամ գովազդել դրա մասին, այլև արդյունքն ու որակն են իրենց մասին խոսել տալիս: Եվ կրկնակի հաճույք է, երբ գնահատվում է այդ ամենի հետևում կանգնած պրոֆեսիոնալ թիմի աշխատանքը:

 

Շուրջ մեկ տարի է, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի նախաձեռնությամբ իրականացվում է «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» դասընթացը, որը վարում է քիմիական գիտությունների դոկտոր Ս. Հայրապետյանը, ում հեղինակությամբ լույս տեսավ նաև 1-ին հայալեզու ԲԱՀՔ գիրքը (գիրքը կարող եք ձեռք բերել Նոյյան Տապան և Բուկինիստ գրախանութներից):

 

«Քրոմատագրաֆիայի հիմունքներ» դասընթացը 32 ժամ/ծավալով տեսական և գործնական թրեյնինգ է, որի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն, ինչպես նշում են մասնակիցները, դառնում են այնպիս զենք իրենց ձեռքում, որով հնարավոր չէ վրիպել:

 

Այսօր դասընթացն այնպիս հաջողություններ է գրանցում, որ չես էլ հասցնում ազդարարել նոր խումբ հավաքելու մասին, քանի որ խումբն արդեն հավաքված է լինում: Պարզապես տեղեկացնենք և շնորհավորենք մեր «Fifth generation» խմբի անդամներին, քանի որ այսօր նրանց դասընթացի վերջին օրն էր և նրանք ստացան համապատասխան վկայականները: Իսկ ահա երկուշաբթի օրվանից սկսվում է 6-րդ խմբի դասընթացները, որի մասնակիցներն արդեն վաղուց են սպասում իրենց հերթին:

 

Նրանք, ովքեր չեն հասցրել դառնալ 6-րդ խմբի անդամ, պետք է շտապեն գրանցվել արդեն 7-րդ խմբի համար՝ զանգահարելով (096) 35 00 01, քանի որ այստեղ տեղերը սահմանափակ են:

 

Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին և ուրախությամբ պատրաստ ենք դիմավորելու նորեկներին: 

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB