ՊԱՇՏՈՆ՝ Լաբորատոր սարքերի սպասարկման ճարտարագետ
ԴՐՈւՅՔ՝ Լրիվ դրույք
ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ՝ Երկարաժամկետ
ՍԿԻԶԲ՝ Անմիջապես
ՎԱՅՐ՝ Կոտայքի մարզ, գ. Նոր Գյուղ (տեղափոխումն իրականացվում է ընկերության կողմից)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու մասնագետի՝ լաբորատոր սարքերի սպասարկման ճարտարագետի թափուր պաշտոնում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝
- Կատարել սարքերի տեղադրման, միացման, կարգաբերման, չափագրման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ
- Կապ հաստատել ետերաշխիքային սպասարկումն ապահովող կազմակերպության հետ՝ ապահովելու սարքերի հետագա անխափան և արդյունավետ աշխատանքը
- Նախօրոք հաստատված ժամանակացույցի համաձայն կատարել ստուգումներ՝ լաբորատոր սարքերի տեխնիկական վիճակի մասին և զեկուցել /գրավոր/ ղեկավարությանը
- Ապահովել սարքերի հետ կապված համակարգիչների անխափան աշխատանքը
- Պարբերաբար ստուգել լաբորատորիայում օգտագործվող գազային, հրշեջ, օդափոխության, ջրամատակարարման, ջեռուցման համակարգերի վիճակը և անհրաժեշտության դեպքում հրավիրել մասնագետ կամ (կախված խնդրի բարդությունից) ինքնուրույն շտկել անսարքությունը
- Անհրաժեշտության դեպքում փոխարինել լաբորատորիայում օգտագործվող գազային համակարգը սնուցող գազերի բալոնները և կատարել համապատասխան գրառում աշխատանքային մատյաններում
- Կատարել շուկայի հետազոտություն նոր սարքերի և համալրող սարքավորումների ձեռք բերման համար
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄՆԵՐ՝
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Համակարգչին ազատ տիրապետելու հմտություններ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Սուղ ժամկետներում աշխատելու ունակություն
- Մանրամասների նկատմամբ խիստ ուշադրություն
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝
Աշխատավարձի չափը կքննարկվի հարցազրույցի ընթացքում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳ՝
Համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլ.հասցեին՝ info@fdalab.am, նամակի վերնագիր (subject) դաշտում նշելով «Լաբորատոր սարքերի սպասարկման ճարտարագետ»:
ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 17/02/2023
Ընկերությունը կապ կհաստատի միայն այն թեկնածուների հետ, որոնք կընտրվեն հարցազրույցի փուլի համար:
Մենք հարգում և երաշխավորում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը: