27/12/2018 թվականին «Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի» «Ընդհանուր և Դեղագործական Քիմիայի» ամբիոնի ուսանողները հյուրընկալել էին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին:
Հանդիպման նպատակն էր՝ ուսանողների մոտ բարձրացնելու իրազեկվածությունը և վստահեցնելու՝ մասնագիտությունը, որ իրենք ընտրել են, իսկապես պահանջված է և եթե իրենք բանիմաց են և ձգտող, ապա «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ պատրաստ է հնարավորություն ընձեռելու նրանց՝ առավել կրթվելու, առավել կատարելագործելու իրենց մասնագիտական ունակությունները, իսկ լավագույններին՝ ապահովելու նաև աշխատանքով:
Հանդիպմանը ներկա էին նաև հարգարժան Վիգեն Օ. Թոփուզյանը և Ալեքսանդր Փ. Ենգոյանը, որոնց աջակցությամբ էլ տեղի ունեցավ հանդիպումը:
Նման հանդիպումները թերևս լավագույն երաշխիքն են ուսանող-գործատու և ԲՈւՀ-գործատու կապերն ամրապնդելու համար:
Ուսանողների ակտիվությունը և հարցադրումները ոգևորող էին, թերևս հենց դա էր պատճառը, որ համաձայնություն ձեռք բերվեց շատ մոտ ապագայում կազմակերպելու ուսանողների շրջայց «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիա:
Համագործակցությունը կլինի շարունակական: