07/03/2018-ին ԲՈՒՀ-ի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները այցելել էին «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիա:
Ուսանողներին ողջունեց ընկերության հիմնադիր տնօրեն Լ. Հակոբյանը, ով իր խոսքում կարևորեց նմանատիպ այցելությունների նշանակությունը՝ ապագա մասնագետների համար:
Ուսանողներին առավել ոգևորելու, և որպես ապագա մասնագետներ, բարձրացնելու նրանց իսկ կողմից ընտրված մասնագիտության կարևորությունը՝ կազմակերպվեց նաև շրջայց լաբորատորիայում, որի ընթացքում նրանք ծանոթացան «Սննդի որակի և անվտանգության փորձարկումներ», «Դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկումներ» և «Ծխախոտի փորձարկումներ» իրականացնող լաբորատորիաներին, նրանցում տեղակայված ժամանակակից և գերհզոր սարքավորումներին, տարբեր փորձարկումների ժամանակ օգտագործվող մեթոդներին և ստանդարտներին:
«Դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկումներ» իրականացնող լաբորատորիայի ղեկավար ք.գ.դ. Ս. Հայրապետյանը առավել հանգամանորեն ներկայացրեց հատկապես բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիայի կարևորությունը և դրա կիրառելիությունը:
Ուսանողների հետաքրքրվածությունը և հարցադրումները շատ ոգևորող էին, նրանք նույնիսկ իրենց հետ բերել էին իրենց ինքնակենսագրականները (CV) հետագա թափուր հաստիքների համալրման ժամանակ՝ որպես թեկնածու դիտարկվելու ակնկալիքով:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի անդրադարձն այստեղ՝ https://ysu.am/news/hy/Visit-to-FDA-Laboratory